[Թարմացված] Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել է պաշտոնից: Նա զորացրվելու մասին զեկուցագիր է ներկայացրել պաշտպանության նախարարի հորդորով: Ավելի ուշ Բաղմանյանը ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, փոխանցում է «Այսօր» լրատվակայքը:

Լուսանկարը՝ «Այսօր» լրատվակայքի

Լուսանկարը՝ «Այսօր» լրատվակայքի

Նախարարը որպես գեներալ-լեյտենանտի ազատման պատճառ նշել է «աշխատանքային մի շարք պայմանավորվածությունների չկատարումը, որն անհամատեղելի էր հետագա համատեղ ծառայությանը»:

Նշենք, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալները ազատվում և նշանակվում են ՀՀ նախագահի հրամանագրով: Այս պահին դեռևս հրամանագիրը հրապարակված չէ նախագահի կայքում:

Դեկտեմբերի 5-ի երեկոյան ՀՀ նախագահը ստորագրել է Հայկազ Բաղմանյանի ազատման հրամանագիրը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *