Արտակ Զաքարյանն անցել է ՀՀ ՊՆ տեղակալի լիազորությունների կատարմանը

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում է նշանակվել Արտակ Զաքարյանը, ով մինչ այս զբաղեցնում էր Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Հայաստանի պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Արտակ Զաքարյան

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյան

Razm.info-ի տեղեկություններով՝ Զաքարյանն արդեն անցել է նախարարի տեղակալի պարտականությունների կատարմանը:

Ավելի վաղ՝ ապրիլի 12-ին, պաշտոնյայի նշանակման մասին հայտարարել էր ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ նշանակման վերաբերյալ քաղաքական որոշումը կա, բայց հրամանը դեռ չի հրապարակվել:

Կենսագրություն (ըստ ԱԺ կայքի)

Արտակ Զաքարյանը ծնվել է 1974թ. նոյեմբերի 1-ին Երևանում:

  • 1996թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկական կիբեռնետիկայի և հետազոտումների ավտոմատացման ֆակուլտետը,
  • 2000թ.` ՀՀ պետական կառավարման դպրոցը: Մաթեմատիկոս, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ, պետական ծառայող:
  • 2002-2007թթ. Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի հայցորդ: Քաղաքական գիտությունների թեկնածու:

 

  • 1996-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

 

  • 1999-2001թթ. աշխատել է ՀՀ Կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչությունում` որպես կրթամշակութային բաժնի պետ,
  • 2001-2008թթ.` ՀՀ պետական գնումների գործակալություն ՊՈԱԿ-ում առաջատար մասնագետ,
  • 2002-2005թթ.` ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության ամբիոնի դասախոս,
  • 2003-2006թթ.` ՀՀԿ հասարակական-քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար,
  • 2006թ.` ՀՀԿ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար,
  • 2007-2008թթ.` ՀՀԿ արտաքին կապերի պատասխանատու,
  • 2008թ.` ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեում աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար,
  • 2008-2009թթ.` ՀՀ սփյուռքի նախարարությունում` աշխատակազմի ղեկավար:
  • 2004-2009թթ.` Երևանի պետական համալսարանի և Հայ-ռուս սլավոնական պետական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս:
  • 2002թ. «Առողջ հասարակություն» ՀԿ-ի նախագահ, 2008թ. «Արցախ» ՀԲՄ անդամ:
  • 2009թ. հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ խորհրդի անդամ:

2006թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, 2008թ.` ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան» մեդալով, 2009թ.` ԼՂՀ «Արցախի մայրական երախտագիտություն» մեդալով, ԵՊՀ արծաթե հուշամեդալով: ՀՀ ՊՆ նախարարի հրամանով 2011թ. պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *