Օգոստոսի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արա Նազարյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2007 թվականից: Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:
Համաձայն ՀՀ ՊՆ կայքում հրապարակված տեղեկության՝ Արա Նազարյանը ծնվել է 1965թ.:
Աշխատանքային գործունեություն
- 1994թ. – աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության քննչական բաժնում
- 1995թ. – ՀՀ զինվորական դատախազության համակարգում` որպես քննիչ
- 1996թ. – աշխատել է Երևանի Սպանդարյանի տարածքային հարկային տեսչությունում` որպես իրավաբան
- 1998-2000թթ. – աշխատել է Շրջակա Միջավայրի Իրավական Պահպանության Հասարակական Կենտրոնում (Ամերիկայի Իրավաբանների Միության ծրագիր)` որպես իրավաբան
- 2002թ. – աշխատել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի իրավաբանական վարչությունում` որպես գլխավոր մասնագետ, այնուհետև` ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի խորհրդական
- 2003թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ` վեց տարի ժամկետով
- 2007թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ