Daily Archives: Դեկտեմբեր 20, 2017

Իրաքի քրդերը Բաղդադին մեղադրում են հարձակում նախապատրաստելու մեջ

Իրաքի բանակի դիրք Մախմուր բնակավայրում Դեկտեմբեր 20, 2017 18:36 | RAZM.INFO - Դեկտեմբերի 18-ից Իրաքի քրդական ուժերը պաշտոնական Բաղդադին մեղադրում են վերահսկողության հատման սահմաններում ուժեր կենտրոնացնելու և գրոհ ծրագրելու մեջ: Որպես ապացույց՝ հրապարակվել են նաև արբանյակային լուսանկարներ և ԱԹՍ-ից տեսագրություն: Continue reading

ԱՄՆ-ն ՄԱԿ-ին առաջարկում է արգելել Իրանում բալիստիկ հրթիռների արտադրությունը

«Ղիամ» հրթիռը Իրանի ԶՈւ զորահանդեսի ժամանակ.22/9/2017 Դեկտեմբեր 20, 2017 18:31 | RAZM.INFO - Դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին ՄԱԿ ԱԽ Իրանի հարցով նիստի ժամանակ հայտարարել է, որ «Եմենի հութիներին սպառազինություն մատակարարելու համար» պետք է Իրանի դեմ համապատասխան միջոցառումներ գործադրվեն, այդ թվում՝ նոր պատժամիջոցներ: Continue reading

Թուրքիան ևս 70 հատուկջոկատային է ուղարկել Սիրիայի սահման

Թուրքիան նոր հատուկջոկատայիններ է ուղարկել Սիրիայի սահման Դեկտեմբեր 20, 2017 16:13 | RAZM.INFO - Դեկտեմբերի 20-ին Թուրքիայի ԶՈւ հյուսիսարևմտյան Բոլուի շրջանի կոմանդոսների 2-րդ բրիգադից 70 զինծառայող, ինչպես նաև ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ է ուղարկվել Սիրիային սահմանակից Հաթայ նահանգ (Ալեքսանդրեթ): Continue reading

Եվրոպական THALES-ի և MBDA-ի ՀՕՊ միջոցներն արդեն Վրաստանում են. Վրաստանի ՊՆ

Վրաստանի պաշտպանության նոր նախարար Լևան Իզորիան Դեկտեմբեր 20, 2017 14:05 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ THALES և MBDA ընկերությունների ՀՕՊ միջոցները արդեն Վրաստանում են: Նախարարը, սակայն, չի նշել, թե կոնկրետ ինչ ՀՕՊ միջոցների մասին է խոսքը: Continue reading

Լևան Իզորիա. ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Վրաստանին Javelin-ների վաճառքին

Javelin հակատանկային հրթիռային համալիր Դեկտեմբեր 20, 2017 13:50 | RAZM.INFO - Դեկտեմբերի 20-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան խորհրդարանում ներկայացրել է 2017 թ. գործունեության զեկույցը: Իզորիան հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսը արդեն հավանություն է տվել Վրաստանի զինուժին Javelin հակատանկային հրթիռային համալիրների վաճառքի որոշմանը: Continue reading

Թուրքական կործանիչի շարժիչի համար կմրցեն Rolls-Royce-ն ու թուրքական TEI-ն

Թուրքիայի տեղական կործանիչի եռաչափ պատկերը Դեկտեմբեր 20, 2017 12:31 | RAZM.INFO - Դեկտեմբերի 15-ին «Թուրքիայի ավիաշինական արդյունաբերություն» ( TAI) շարժիչաշինական ընկերությունը (TEI) հայտ է ներկայացրել տեղական TF-X կործանիչի շարժիչների արտադրության համար: TEI-ն կմրցի Rolls-Royce-ի և թուրքական Kale-ի համատեղ ընկերության հետ, որը ստեղվծել է մի քանի ամիս առաջ:  Continue reading

Անցկացվել է գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նիստ

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նիստ. 19.12.2017 Դեկտեմբեր 20, 2017 11:38 | RAZM.INFO - Նիստը նախագահող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարևորել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքներին սոցիալական և բարոյահոգեբանական աջակցության ցուցաբերելու անհրաժեշտությունը: Continue reading

ՌԴ ԶՈւ տանկիստները վարժանքներ են սկսել Չեչնիայի տարածքում

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում Դեկտեմբեր 20, 2017 10:49 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Չեչնիայում տեղակայված 58-րդ համազորային բանակի մոտոհրաձգային դիվիզիայի տանկիստները մարտական կրակով վարժանքներ են մեկնարկել «Կալինովսկիյ» և «Գվարդեեց» զորավարժարաններում։ Continue reading

Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը որսացել են հութիների արձակած «Սկադը»

Հութիները «Բորքան-2» հրթիռ են արձակում Էր Ռիադի ուղղությամբ. 19.12.2017 Դեկտեմբեր 20, 2017 10:29 | RAZM.INFO - Դեկտեմբերի 19-ին Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը երկրի մայրաքաղաք Էր Ռիադի մոտ որսացել են Եմենի ապստամբ հութիների արձակած «Բորքան-2» հրթիռը («Սկադի» տեղական տարբերակը)։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չի հաղորդվել։ Continue reading

Սիրիայի Հոմս նահանգում շուրջ 500 զինյալ զենքը վայր է դրել

Զինյալների դուրսբերումը Հոմս քաղաքից. (արխիվ) Դեկտեմբեր 20, 2017 10:18 | RAZM.INFO - Երեք ամսվա ընթացքում Սիրիայի Հոմս նահանգում ստեղծված «ապաէսկալացման գոտում» տարբեր զինված խմբավորումների շուրջ 500 զինյալ զենքը վայր է դրել և հանձնվել:  Continue reading