ՌԴ ԶՈւ տանկիստները վարժանքներ են սկսել Չեչնիայի տարածքում

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Չեչնիայում տեղակայված 58-րդ համազորային բանակի մոտոհրաձգային դիվիզիայի տանկիստները մարտական կրակով վարժանքներ են մեկնարկել «Կալինովսկիյ» և «Գվարդեեց» զորավարժարաններում։ Այս մասին դեկտեմբերի 19-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքներին ներգրավվել է շուրջ 200 զինծառայող, ավելի քան 40 միավոր զինտեխնիկա։

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում

Վարժանքներին տանկիստները  Տ-72Բ3 տանկերով, ինչպես նաև խոշոր տրամաչափի զենիթային գնդացիրներով խոցելու են 300-2000մ հեռավորության վրա գտնվող պայմանական հակառակորդի տանկերը,հակատանկային ականանետային հաշվարկը, հրետանին նմանակող շարժվող թիրախները։

Զորավարժության ընթացքում ուշադրություն են դարձնելու գիշերային և ցերեկային ժամերին հարձակողական ու պաշտպանողական մարտ վարելու հմտությունների ամրապնդմանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *