Tag Archives: Վրաստանի ԶՈւ

Վրաստանն Աֆղանստանից հանել է խաղաղապահների իր վերջին խումբը

Վրացի խաղաղապահները վերադառնում են Աֆղանստանից Հունիս 28, 2021 16:22 | RAZM.INFO -

Այսօր՝ հունիսի 28-ին, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ծառայող վրացի խաղաղապահների վերջին խումբը վերադարձել է Վրաստան։

Continue reading

Թուրքիան օգնում է վերականգնել Վրաստանի Մառնեուլիի օդանավակայանը

Ապրիլ 12, 2021 16:39 | RAZM.INFO -

Ապրիլի 12-ին Թուրքիայի Կառավարությունը Վրաստանի պաշտպանության նախարարությանն է տրամադրել տարբեր տեսակի հատուկ տեխնիկա՝ Մառնեուլիի ռազմական օդանավակայանի նյութատեխնիկական հնարավորությունները բարելավելու համար։ Սարքավորումները տրամադրվել են երկու երկրների կառավարությունների միջև ստորագրված «Ռազմական համագործակցության համաձայնագրի» շրջանակում։

Continue reading

Վրաստանի արդիականացված Սու-25-երը փորձնական թռիչք են արել

Մարտ 9, 2021 16:36 | RAZM.INFO -

Մարտի 6-ին Վրաստանի ԶՈւ Սու-25 ինքնաթիռները վերանորոգումից և արդիականացումից հետո առաջին փորձնական թռիչքն են իրականացրել։ Առաջին թռիչքին ներկա է եղել Վրաստանի նորանշանակ ՊՆ Ջանշեր Բուրչուլաձեն։

Continue reading

Վրաստանն ամերիկյան գնդացիրներ և նռնականետեր է ստացել

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին ծանոթանում է ամերիկայն M2А1 12.7 մմ տրամաչափի գնդացիրին։մմ գնացիր Փետրվար 15, 2021 17:43 | RAZM.INFO -

Փետրվարի 11–ին Վրաստանը ստացել է ամերիկյան արտադրության 12.7մմ M2А1, 5.56 մմ M249 գնդացիրներ և 40մմ տրամաչափի Mk-19 հաստոցավոր ավտոմատ նռնականետեր։

Continue reading

Վրաստանի բանակը թարմացրել է ավտոպարկը. ՊՆ

Փետրվար 10, 2021 19:26 | RAZM.INFO -

Վրաստանի բանակը ստացել է գերմանական «ՄԱՆ» (MAN), իտալական «ԻՎԵԿՈ» (IVECO) և ամերիկյան «Ֆորդ» (Ford) ընկերությունների արտադրության շուրջ 300 միավոր նոր մարդատար և բեռնատար մեքենաներ:

Continue reading

Վրաստանը վերականգնում է ռազմական ավիացիան

Վրաստանի ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչներ Հուլիս 24, 2020 17:28 | RAZM.INFO -

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է ռազմական ավիացիայի զարգացման մեկնարկի մասին, ինչի ընթացքում թարմացվելու և արդիականացվելու է ավիապարկը:

Continue reading

Վրաստանը ձեռք կբերի Javelin հակատանկային համալիրների լրացուցիչ խմբաքանակ

Javelin հակատանկային հրթիռային համալիրներ Հունիս 11, 2020 21:34 | RAZM.INFO -

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ երկրի զինված ուժերի զինանոցը կհամալրվի ամերիկյան Javelin տեսակի հակատանկային համակարգերի լրացուցիչ խմբաքանակով: Մինչ այժմ Վրաստանը Միացյալ Նահանգներից ձեռք է բերել 410 միավոր հրթիռ և 72 միավոր արձակման կայան:

Continue reading

Վրաստանի բանակում հանվել է զորանոցային ռեժիմը

Վրացի զինծառայողները Զուգդիդիում Մայիս 25, 2020 14:03 | RAZM.INFO -

Վրաստանի զինված ուժերում նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման համար մարտի 21-ից հայտարարված զորանոցային ռեժիմը հանվել է երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ, սակայն անվտանգության խիստ կանոնները շարունակում են գործել։

Continue reading

Վրաստանում փակվել են խոշոր քաղաքներ. բանակը ստեղծում է անցակետեր

Վրացի զինծառայողները Զուգդիդիում Ապրիլ 16, 2020 17:12 | RAZM.INFO -

Վրաստանում արտակարգ դրության և կոնոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում փակվել է երկրի 4 խոշոր քաղաք՝ Թբիլիսին, Քութաիսին, Բաթումին և Ռուսթավին: Երկրի տարբեր հատվածներում արտակարգ դրության պահմանման աշխատանքներին ներգրավված է բանակը:

Continue reading

Վրաստանի բանակում զորանոցային ռեժիմը երկարացվել է

Վրաստանի ԶՈւ հետևակային առաջին բրիգադի հրետանավորները Օռպոլո զորավարժարանում Ապրիլ 8, 2020 22:27 | RAZM.INFO -

Այսօր՝ ապրիլի 8-ին, Վրաստանում նոր կորանավիրուսի թափանցումը զինված ուժերում կանխարգելելու նպատակով զորանոցային ռեժիմը երկարացվել է։ Այն ընդունվել էր մարտի 21-ին, երբ երկրում հայտարարվեց արտակարգ դրություն։

Continue reading