Վրաստանի բանակում զորանոցային ռեժիմը երկարացվել է

Այսօր՝ ապրիլի 8-ին, Վրաստանում նոր կորանավիրուսի թափանցումը զինված ուժերում կանխարգելելու նպատակով զորանոցային ռեժիմը երկարացվել է։ Այն ընդունվել էր մարտի 21-ին, երբ երկրում հայտարարվեց արտակարգ դրություն։

Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն» կայքը։

Զորանոցային ռեժիմի պայմաններում զինծառայողների մեծ մասը դուրս չի գալիս ստորաբաժանումների տարածքից, սակայն Վրաստանում բանակը ներգրավված է նաև արտակարգ դրության պահպանման աշխատանքներին․ զինծառայողները 9 քաղաքի և 2 շրջանի ելքի ու մուտքի ճանապարհներին ստեղծած անցակետերում հերթապահում են։

Հիշեցնենք, որ Վրաստանում մարտի 11-ին մեկ ամսով զորակոչը հետաձգվել էր նոր կորոնավիրուսի տարածման պատճառով և նախատեսվում է զորակոչ անցկացնել ապրիլի 12-ից։ Նշենք նաև, որ Գորի քաղաքի ՊՆ զինվորական հոսպիտալը վերածվել էր կարանտինային գոտու։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *