Վրաստանի բանակը ստացել է գերմանական «ՄԱՆ» (MAN), իտալական «ԻՎԵԿՈ» (IVECO) և ամերիկյան «Ֆորդ» (Ford) ընկերությունների արտադրության շուրջ 300 միավոր նոր մարդատար և բեռնատար մեքենաներ:
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի ՊՆ կայքից։ Ձեռք բերված մեքենաների բաշխման արարողությանը, որը տեղի է ունեցել Վազիանիի ռազմաբազայում, ներկա են եղել Վրաստանի ՊՆ Իրակլի Ղարիբաշվիլին և ԶՈւ հրամանատար գեներալ֊մայոր Գեորգի Մատիաշվիլին։ Ի․ Ղարիբաշվիլին նշել է, որ բանակի ավտոպարկի թարմացումը նոր մեքենաներով ֆինանսական առումով առավել ձեռնտու է, քանի հին տեխնիկայի վերանորոգումն ու սպասարկումը։
Վրաստանի ՊՆ-ն ընդհանուր առմամբ նախատեսում է ձեռք բերել 500 միավոր նոր փոխադրամիջոց։
Հիշեցնենք, որ Վրաստանում բանակի սպառազինությունում առկա խորհրդային փոխադրամիջոցները նորերով փոխարինելու մտադրության մասին հայտնի էր դարձել 2020 թ․ հունիսի 22-ին։