Վրաստանը վերականգնում է ռազմական ավիացիան

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է ռազմական ավիացիայի զարգացման մեկնարկի մասին, ինչի ընթացքում թարմացվելու և արդիականացվելու է ավիապարկը:

Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ ՍՈւ-25 գրոհիչները և Մի-24 ուղղաթիռները արդեն փոխանցվել են ավիացիոն գործարանին՝ կապիտալ վերանորոգման համար: Պաշտպանության նախարարությունը այս ուղղությամբ աշխատելու է ավիաշինական «Թբիլավիամշենի» գործարանի և ՊՆ «Դելտա» պետական ռազմական-գիտատեխնիկական կենտրոնի հետ:

Այս համատեքստում հետաքրքրական է նաև, որ դեռ 2019-ի նոյեմբերից հայտնի էր դարձել, որ «Դելտա» կենտրոնը «Թբիլավիամշենի» գործարանի տարածքում վերականգնում էր ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարբեր կայանքներ ու հաստոցներ, որոնք անհրաժեշտ են ավիաշինության ու մեքենաշինության համար։

Նշենք, որ Վրաստանի ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչները տևական ժամանակ է չէին ներգրավվում զորավարժություններին, և պարզ չէր ընդհանրապես կարող էին թռնել, թէ՝ ոչ:

Տեխնիկայի վերականգմանը զուգահեռ նախատեսվում է նաև անձնակազմի պատրաստման և վերապատրաստման ծրագրեր, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *