Վրաստանի արդիականացված Սու-25-երը փորձնական թռիչք են արել

Մարտի 6-ին Վրաստանի ԶՈւ Սու-25 ինքնաթիռները վերանորոգումից և արդիականացումից հետո առաջին փորձնական թռիչքն են իրականացրել։ Առաջին թռիչքին ներկա է եղել Վրաստանի նորանշանակ ՊՆ Ջանշեր Բուրչուլաձեն։

Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ-ն։ Գրոհիչներն արդիականացվել են ավիաշինական «Թբիլավիամշենի» գործարանի և ՊՆ «Դելտա» պետական ռազմական-գիտատեխնիկական կենտրոնի համատեղությամբ։

Վրացական Սու-25-երի փորձնական թռիչքը

Նշվում է, որ վերանորոգման ակտիվ փուլն սկսվել է 2020 օգոստոսից և շարունակվելու է մինչև 2022թ. վերջը։

Հիշեցնենք, որ Վրաստանի ՊՆ հետ «Թբիլավիամշենի» գործարանի միջև ՍՈւ-25 գրոհիչների և Մի-24 ուղղաթիռների արդիականացման և վերանորոգման մասին համաձայնության մասին հայտնի դարձավ 2020թ. հուլիսին։ Ըստ ռուսական BMPD մասնագիտացված բլոգի, Վրաստանի ԶՈւ կազմում կա 13 միավոր Սու-25 և 5 միավոր Մի֊24 ուղղաթիռ։

Տեխնիկայի վերականգմանը զուգահեռ նախատեսվում է նաև անձնակազմի պատրաստման և վերապատրաստման ծրագրեր, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում:

Նշենք նաև, որ Վրաստանի ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչները տևական ժամանակ է չէին ներգրավվում զորավարժություններին, և պարզ չէր ընդհանրապես կարող էին թռնել, թէ՝ ոչ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *