Վրաստանում փակվել են խոշոր քաղաքներ. բանակը ստեղծում է անցակետեր

Վրաստանում արտակարգ դրության և կոնոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում փակվել է երկրի 4 խոշոր քաղաք՝ Թբիլիսին, Քութաիսին, Բաթումին և Ռուսթավին: Երկրի տարբեր հատվածներում արտակարգ դրության պահմանման աշխատանքներին ներգրավված է բանակը:

Քաղաքները փակվել են ապրիլի 15-ի երեկոյան, և այդ դրությունը շարունակվելու է 10 օր, չի բացառվում, որ ժամկետը կարող է երկարաձգվել: Փակելու ժամանակ քաղաքներում գտնվող, սակայն այլ վայրի գրանցում ունեցող քաղաքացիները կարող են լքել, սակայն հետո չեն կարող հետ վերադառնալ քաղաքներ: 10-օրյա սահմանափակումներ են դրվել նաև գերեզմանատներ այցելությունների վրա. օրինակ՝ փակ կլինեն Թբիլիսիի, Սենակիի, Փոթիի, Զուգդիդիի ևն գերեզմանատները (1, 2):

Ապրիլի 15-ի դրությամբ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ղեկավարը չէր բացառել, որ կարող է փակվել նաև մեկ այլ խոշոր քաղաք՝ Զուգդիդին, քանի որ իրադարձությունները զարգանում են արագ: Ապրիլի 16-ին արդեն ֆեյսբուքում լուսանկարներ տարածվեցին Զուգդիդի քաղաքից, որոնցից դատելով՝ զինվորականները անցակետեր են ստեղծել:

ზუგდიდის შესასვლელი საკონტროლო გამშვები პუნქტი ❗️❗️❗️მგლები 💪🖤

Gepostet von Temur Bartava am Donnerstag, 16. April 2020

Հարկ է նշել, որ Վրաստանի բանակը նման անցակետեր ստեղծել է նաև երկրի այլ մասերում: Առանտին անգամ բանակը ՆԳՆ-ի հետ միասին հսկիչ-անցագրային կետեր էր ստեղծել Բոլնիսի և Մարնելուլիի շրջանների մուտքերում մարտին՝ այն բանից հետո, երբ այդ շրջանները հայտարարվեցին կարանտինային: Ապրիլի 13-ից բանակի ստորաբաժանումները ներգրավվել են նաև Քոբուլեթիում նման անցակետերի աշխատանքներին:

Բացի այդ՝ բանակի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները իրականացնում են նաև զինծառայողների համար անհատական պաշտպանության միջոցների արտադրություն: Ըստ Վրաստանի ՊՆ-ի՝ արդեն արտադրել են շուրջ 2500 միավոր հատուկ դիմակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *