Daily Archives: Դեկտեմբեր 4, 2017

ՀՀ նախագահին Արցախում հայկական արտադրության նոր զինատեսակներ են ցուցադրել

ՀՀ նախագահը և Արցախի ղեկավարը հետևել են հայկական արտադրության զենիք փորձարկմանը Դեկտեմբեր 4, 2017 19:32 | RAZM.INFO - Նախագահ Սերժ Սարգսյանը և Արցախի ղեկավար Բակո Սահակյանը դեկտեմբերի 4-ին այցելել են «Ասպարեզ» ուսումնական կենտրոն, որտեղ նրանց ներկայացրել են հայկական արտադրության նոր զինտեխնիկայի մարտավարատեխնիկական բնութագրերը և նշանակությունը: Նախագահները դիտաշտարակից հետևել են դրանց կիրառման ընթացքին: Continue reading

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի դիպուկահարները Հայաստանում դաշտային հավաքներ են անում

102-րդ ռազմաբազայի դիպուկահարները Դեկտեմբեր 4, 2017 16:41 | RAZM.INFO - «Կամխուդ» զորավարժարանում մեկնարկել են Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայի դիպուկահարների դաշտային հավաքներ: Continue reading

ԱՄՆ-ն «ձեռքերը լվանում է». Նահանգները կդադարեցնի զինել քրդերին

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի Դեկտեմբեր 4, 2017 14:14 | RAZM.INFO - Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ ՊՆ (Պենտագոն) ղեկավար Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են դադարեցնել քուրդ-արաբական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) սպառազինումը և դուրս բերել իրենց հիմնական զորքերը Սիրիայից:  Continue reading

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմը հակաահաբեկչական վարժանքներ է արել

Կասպյան նավատորմի «Ուգլիչ» փոքր հրթիռային նավը Դեկտեմբեր 4, 2017 13:07 | RAZM.INFO - Դեկտեմբերի 4-ին Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմի անձնակազմը հակաահաբեկչական վարժանքների ընթացքում հետ է մղել պայմանական հակառակորդի հարձակումը նավատորմի շտաբի վրա:  Continue reading

ՌԴ օդուժը հարվածել է Դեր Զորում «Իսլամական պետության» դիրքերին

ՌԴ ԶՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները հարվածել են ԻՊ դիրքերին Սիրիայում Դեկտեմբեր 4, 2017 13:06 | RAZM.INFO - Դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի ԶՈւ Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները կրկին հարվածել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին Սիրիայի Դեր Զոր նահանգի հարավ-արևելյան հատվածում:  Continue reading

Թուրքիայում ձերբակալվել է ռազմաօդային ուժերի ևս 64 զինծառայող և իմամ

Թուրքիայում ռազմական օդաչուների են ձերբակալել Դեկտեմբեր 4, 2017 12:26 | RAZM.INFO - Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը Թուրքիայի իրավապահները ձերբակալել են զինված ուժերի ռազմաօդային ուժերի 64 զինծառայող, այդ թվում զգալի մասը՝ ռազմական օդաչուներ: Նրանք մեղադրվում են 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձին աջակցելու համար: Continue reading

Թուրքիայում դատախազությունը լիազորել է ձերբակալել ևս 14 զինվորականի

Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո ուժայինների ձերբակալություներ Դեկտեմբեր 4, 2017 11:47 | RAZM.INFO - Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի Թոքատ նահանգի դատախազությունը լիազորել է ձերբակալել 13 գործող և նախկինում ծառայությունից հեռացված ևս 1 զինվորականի: Զինվորականները մեղադրվում են իսլամի քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենի հետ կապ ունենալու համար:  Continue reading

Բաքվում կհանդիպեն Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ ներկայացուցիչներ

Ադրբեջան-Թուրքիա ռազմական երկխոսության 9-րդ նիստից Դեկտեմբեր 4, 2017 11:38 | RAZM.INFO - Դեկտեմբերի 5-7-ին Բաքվում կանցկացվի «Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմական երկխոսության» 10-րդ նիստը: Այն կվարեն Ադրբեջանի ՊՆ ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Քերիմ Վելիևը և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պլանավորման վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Յավուզ Թյուրգենջին: Continue reading

Թեհրանում հանդիպել են Ադրբեջանի և Իրանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները

Թեհրանում Ադրբեջանի և Իրանի սահմանապահ զորքերի հրամանատարների հանդիպումից Դեկտեմբեր 4, 2017 11:15 | RAZM.INFO - Դեկտեմբերի 3-ին Իրանի սահմանապահ զորքերի հրամանատար Ղասիմ Ռեզային ընդունել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիևին: Կողմերն անցկացրել են երկու երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների արդեն 10-րդ նիստը՝ քննարկելով երկկողմ համագործակցությունը:  Continue reading