Դեկտեմբերի 18-ից Իրաքի քրդական ուժերը պաշտոնական Բաղդադին մեղադրում են վերահսկողության հատման սահմաններում ուժեր կենտրոնացնելու և գրոհ ծրագրելու մեջ: Որպես ապացույց՝ հրապարակվել են նաև արբանյակային լուսանկարներ և ԱԹՍ-ից տեսագրություն:
Իրաքյան Քրդստանի հետախուզական մարմիններից մեկը՝ Ռեգիոնալ Քրդստանի անվտանգության խորհուրդը, դեկտեմբերի 18-ին հայտնել էր, որ Իրաքյան Քրդաստանի կենտրոն Էրբիլ քաղաքից շուրջ 60 կմ հեռավորության վրա գտնվող Մախմուր բնակավայրի մոտ Իրաքի կառավարական ուժերը ամրացնում են դիրքերը և նոր ուժեր կուտակում՝ նպատակ ունենալով գրոհել Փեշմարգայի մոտակա դիրքերը:
Արդեն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Ռեգիոնալ Քրդստանի անվտանգության խորհուրդը ուժերի կուտակման վայրից հրապարակել է արբանյակային լուսանկարներ և ԱԹՍ-ի տեսագրություն:
Հրապարակված արբանյակային լուսանկարներով ներկայացնում են նույն դիրքը նոյեմբերի 22-ին, երբ զրահամեքենաներ չկային և դեկտեմբերի 18-ին՝ երբ արդեն երևում են զրահամեքենաները:
Iraqi military buildup in and around Makhmour, South West Erbil, has continued for over a week. In this position, armored vehicles and Humvees have been deployed. pic.twitter.com/J2d5cOZZFb
— KR Security Council (@KRSCPress) December 20, 2017
Այս տարվա հոկտեմբերին Իրաքի և Իրաքյան Քրդաստանի զինված ուժերի՝ Փեշմերգեյի միջև բախումներ եղել էին նաև հենց Մախմուրի հատվածում, սակայն, ինչպես նշվում է քրդական կողմը, Փեշմարգան դուրս էր հանել ուժերը Մախմուրից:
Նշենք, որ այս օրերին Իրաքյան Քրդստանի տարբեր հատվածներում ռեգիոնալ իշխանության ընթանում են բողոքի ցույցեր, որոնց ընթացքում սպանվել է 5 և վիրավորվել 80 ցուցարար: Այս իրադարձությունների ֆոնին Իրաքի վարչապետն էլ հայտարարել է կենտրոնական իշխանության՝ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու պատրաստակամության մասին: