Daily Archives: Դեկտեմբեր 13, 2017

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 2018-ի բյուջեն նախատեսվում է 5 մլրդ 881 մլն դրամի չափով

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի չորրորդ նիստը Դեկտեմբեր 13, 2017 22:23 | RAZM.INFO - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի՝ 2018 թվականի բյուջեն նախատեսվում է ապահովել շուրջ 5.3 միլիարդ դրամի մուտք պարտադիր վճարներից, 81 միլիոն դրամ՝ կամավոր նվիրաբերություններից, և շուրջ 500 միլիոն դրամ եկամուտ էլ ստանալ հիմնադրամի ակտիվների կառավարումից։ Continue reading

ԵԱՀԿ դիտարկում Ղազախ շրջանի ուղղությամբ

ԵԱՀԿ դիտարկում Տավուշի ուղղությամբ, 6/7/2017 Դեկտեմբեր 13, 2017 17:50 | RAZM.INFO - Դեկտեմբերի 13-ին Տավուշի մարզպետարանում անցկացվել է ԵԱՀԿ հերթական բրիֆինգը՝ սահմանին անցկացված դիտարկումից հետո: ՀՀ ՊՆ ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացրել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը: Continue reading

Թուրք-քրդական բախումներ Սիրիայի հյուսիսում. Կողմերը մեղադրում են միմյանց

Բախումներ Քոբանիի մոտ Թուրքիայի զինուժի և քրդերի միջև. Աղբյուրը՝ քրդական ANF. 13.12.2017 Դեկտեմբեր 13, 2017 17:22 | RAZM.INFO - Դեկտեմբերի 13-ին՝ կեսօրվա ժամերին, Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերից» (YPG) հայտնել են, որ թուրքերը փորձել են Քոբանիի ուղությամբ հարձակման անցնել. Քրդերը կանխել են, սպանվել է 2 թուրք զինծառայող: Թուրքերը պնդում են, որ քրդերը կրակել են սահմանին պատ կառուցող քաղաքացիականների վրա, վիրավորվել է մեկ աշխատող: Continue reading

ՀՀ ԱԻՆ-ը համալրվել է փրկարարական գույքի նոր խմբաքանակով

Դեկտեմբեր 13, 2017 16:33 | RAZM.INFO - Դեկտեմբերի 13-ին կայացել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսաստանյան փրկարարական գույքի խմբաքանակի հանձնման արարողությանը: Continue reading

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է Վրաստանին Javelin համալիրների վաճառքն արգելող օրինագիծ

Javelin հակատանկային հրթիռային համալիր Դեկտեմբեր 13, 2017 14:45 | RAZM.INFO - Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերություների հանձանժողովի քննարկմանն է ներկայացվել Վրաստանին Javelin հակատանկային հրթիռային համալիրների և հրթիռների վաճառքի նկատմամբ արգելք սահմանելու մասին օրինագիծ: Բանաձևը ներկայացրել է իշխող հանրապետական կուսակցության կոնգրեսական: Continue reading

Թրամփը և Պուտինը չեն կարողանում կիսել Սիրիայում ԻՊ դեմ հաղթանակի դափնիները

ԱՄՆ-ն հարվածում է Սիրիայի բանակի դիրքերին • Հալեպը 2016 թ. դրությամբ • Սիրիայում ՌԴ ավիախումբ Դեկտեմբեր 13, 2017 13:57 | RAZM.INFO - Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք հաղթել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը Սիրիայում և Իրաքում: Թրամփի հայտարարությունը լայն արձագանք է գտել Ռուսաստանում, որտեղ պնդում են, որ ԻՊ-ին Սիրիայում իրենք են հաղթել, ոչ թե ԱՄՆ-ն: Continue reading

Թուրքիայում կձերբակալեն ևս 70 գործող և նախկին զինվորականի

Թուրքիայում գործող զինվորականների են ձերբակալել՝ «գյուլենականության» մեղադրանքով. (արխիվ) Դեկտեմբեր 13, 2017 13:27 | RAZM.INFO - Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի Քոնյա նահանգի դատախազությունը Գյուլենականների դեմ հետաքննության շրջանակներում լիազորել է ձերբակալել երկրի զինված ուժերի ևս 70 գործող և նախկին զինվորականի։  Continue reading

Դեկտեմբերի 11-ին Ադրբեջանում մահացել է ավտովթարում վիրավորված 4 զինծառայողներից մեկը

Ավտովթարում մահացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Հեյդարով Մեհեմմեդ Գալիբ օղլուն (Məhəmməd Qalib oğlu Heydərov). 11.12.2017թ. Դեկտեմբեր 13, 2017 12:53 | RAZM.INFO - Դեկտեմբերի 9-ին Ադրբեջանի Շեքիի շրջանում ավտովթարի հետևանքով մահացել էր 4 ուղևոր, ենթադրաբար, քաղաքացիական, ևս 4-ը՝ զինվորականներ, վիրավորվել էին: Դեկտեմբերի 11-ին նրանցից մեկը հոսպիտալում մահացել է: Մյուս երեքը դեկտեմբերի 11-ի դրությամբ հոսպիտալում էին:  Continue reading

Պուտինը Պետդումային ներկայացրել է Սիրիայում Տարտուսի ռազմածովային բազան ընդլայնելու համաձայնագիրը

ՌԴ ՌԾՈւ զինծառայողները՝ Սիրիայի Տարտուս նավահանգստում Դեկտեմբեր 13, 2017 12:31 | RAZM.INFO - Դեկտեմբերի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի հաստատմանն է ներկայացրել Սիրիայի Տարտուս նավահանգստային տարածքում համանուն ռուսական բազայի ընդլայնման համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը: Այն ներկայացվում է Սիրիայից ՌԴ զինուժի մի մասը դուրս բերելու որոշմանը զուգահեռ: Continue reading

ՀՀ ՊՆ-ում քննարկել են սահմանամերձ մարզերում բժշկական հաստատությունների վերակազմակերպման հարցեր

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ: Դեկտեմբեր 13, 2017 11:58 | RAZM.INFO - Դեկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ-ում ամփոփվել են պաշտպանության, առողջապահության, տարածքային կառավարման նախարարների հրամանով ստեղծված՝ Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերում բժշկական կազմակերպությունների, ՀՀ ՊՆ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի ու Բերդի առանձին բժշկական ջոկատի վերակազմակերպման գործընթացը: Continue reading