Monthly Archives: Հունվար 2018

Թուրքիայում Աֆրինի պատերազմի «զոհն են դարձել» պատերազմին դեմ 11 բժիշկ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան Հունվար 31, 2018 17:34 | RAZM.INFO - Թուրքիայում հունվարի 30-ին ձերբակալել են բժիշկների միության նախագահին և ևս 10 անդամի՝ մի քանի օր առաջ Սիրիայի Աֆրին պատերազմի վերաբերյալ «խաղաղասիրական կոչի» համար: Բժիշկները նշել էին, որ պատերազմը մեծ աղետներ է բերում, հիվանդություններ, ու պետք է խաղաղություն հաստատվի: Էրդողանը սա համարումէ ահաբեկչությանը ստարում: Continue reading

Իրանի բանակի ՀՕՊ ստորաբաժանումը և ԻՀՊԿ-ն համատեղ զորավարժություն են արել

«Մարսադ» ԶՀՀ-ից արձակված հրթիռը. «Վելայեթի երկնքի պաշտպաններ-7» զորավարժություն Հունվար 31, 2018 16:37 | RAZM.INFO - Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերը և Իրանի բանակի «Խաթամ օլ Անբիա» ՀՕՊ ստորաբաժանումը «որոշ ժամանակ առաջ» համատեղ զորավարժություն են անցկացրել։ Այս մասին հունվարի 30-ին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։  Continue reading

Սոչիում հստակեցրել են Սիրիայի սահմանադրության մշակման հանձնաժողովի հարցը

Հունվար 31, 2018 16:31 | RAZM.INFO - Հունվարի 30-ին Սոչիում անցկացվել է «Սիրիայի ազգային երկխոսության» կոնգրեսը: Մասնակցել են Սիրիայի կառավարության, որոշակի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ: Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացը պատվիրակների հետ որոշել են, թե ինչպես է կազմվելու Սիրիայի ապագա սահմանադրությունը:  Continue reading

Հալեպի մոտակայքում պայթել է թուրքական զինվորական շարասյան երկու մեքենա

Իդլիբում պայթեցված Թուրքիայի ԶՈւ մեքենա. 30.01.2018 Հունվար 31, 2018 16:11 | RAZM.INFO - Հունվարի 30-ի երեկոյան ուշ ժամերին Իդլիբում հարձակվել են թուրքական զինվորական ավտոշարասյան վրա. Սպանվել է մեկ քաղծառայող, ևս մեկ քաղծառայող և զինվորական վիրավորվել են: Պայթեցվել է թուրքական շարասյան առնվան երկու բեռնատար մեքենա:  Continue reading

ԱԱԽ-ն հավանություն է տվել բանակի արդիականացման 7-ամյա ծրագրին

Հունվար 31, 2018 15:36 | RAZM.INFO - Այսօր՝ հունվարի 31-ին, անցկացվել է ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագրի նախագիծը: Continue reading

Հայաստանը և Լիտվան ստորագրել են ռազմական համագործակցության 2018 թ. ծրագիրը

Հունվար 31, 2018 14:08 | RAZM.INFO - Հունվարի 29-ին Վիլնյուսում Հայաստանը և Լիտվան ստորագրել են պաշտպանության բնագավառում հայ-լիտվական համագործակցության 2018 թվականի ծրագիրը, որը ներառում է տասից ավելի միջոցառումներ Հայաստանում և Լիտվայում: Continue reading

Պաշտպանության բանակը անցկացրել է ցուցադրական պարապմունքներ

Ցուցադրական պարապմունքներ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ Հունվար 31, 2018 12:03 | RAZM.INFO - Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ, Արցախում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ՝ մարտական պատրաստականությանը առնչվող թեմաներով: Continue reading

Դաղստանում ՌԴ ԶՈւ մոտոհրաձգային ստորաբաժանումները վարժանքներ են անում

Դաղստանում ՌԴ ԶՈւ մոտոհրաձգային ստորաբաժանումները վարժանքներ են անում Հունվար 31, 2018 10:58 | RAZM.INFO - Դաղստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի 58-րդ հրաձգային զորամիավորման ստորաբաժանումները տագնապով ոտքի ենք հանվել մարտական պատրաստության ստուգման համար: Վարժանքները շարունակվելու է մինչև փետրվարի 2-ը, դրանց մասնակցելու են շուրջ 2000 զինծառայող, 300 միավոր զինտեխնիկա:  Continue reading

Թուրքիայում սկսել են փորձարկել «Հյուրքուշ-Բ» ուսումնամարտական ինքնաթիռը

Թուրքական «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռ Հունվար 31, 2018 10:15 | RAZM.INFO - Թուրքական ավիաշինական ընկերությունը՝ TAI, սկսել է փորձարկել «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռի հաջորդ՝ «Բ» տարբերակը: Նշվում է, որ առաջին փորձարկումները հաջող են անցել: Continue reading

Թուրքիայի օդուժը շարունակում է հարվածել PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

F-16 կործանիչի արձակած կառավարելի ռումբերը: Հունվար 30, 2018 15:50 | RAZM.INFO - Հունվարի 29-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ճամբարներին Իրաքի հյուսիսային Զափ, Ավաշին, Բասյան, Հաքուրք շրջաններում:  Continue reading