Daily Archives: Դեկտեմբեր 25, 2017

Ծառայությունից խուսափածներին տույժի դիմաց ազատելը երիտասարդներին մղում է դեպի Սփյուռք. Վիգեն Սարգսյան

Ձմեռային նոր գլխարկը Դեկտեմբեր 25, 2017 16:04 | RAZM.INFO - 13-14 տարեկանում տղա երեխաներին փորձում են դուրս տանել, իմանալով, որ 27 տարին լրանալուց հետո կվճարեն գումարը և կվերադառնան: Պաշտպանության նախարարի տեսակետով՝ ծառայությունից խուսափած անձանց տույժի դիմաց քրեական հետապնդումից ազատելու օրենքը հայրենիքից դեպի սփյուռք մղելու օրենսդրություն է:  Continue reading

Վրաստանում է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հրամանատարը

ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հրամանատար, գեներալ Ռոբերտ Նելերը և Վրաստանի ՊՆ ղեկավար Լևան Իզորիան Դեկտեմբեր 25, 2017 15:10 | RAZM.INFO - Դեկտեմբերի 25-ին հանդիպել են Վրաստան այցելած ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հրամանատար, գեներալ Ռոբերտ Նելերը և Վրաստանի ՊՆ ղեկավար Լևան Իզորիան: Նրանք քննարկել են պաշտպանության ոլորտում վրաց-ամերիկյան համագործակցությունը և դրա շրջանակներում ծովային հետևակի կորպուսի դերը: Continue reading

«Պատիվ ունեմ» ծրագրով կստեղծվեն գիտական վաշտեր

Կուրսանտները նշում են Վազգեն Սարգսյանի 55-ամյակը Դեկտեմբեր 25, 2017 12:42 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ-ն աշխատում է «Պատիվ ունեմ» ծրագրով կարգավորումների վրա, ստանում առաջարկներ՝ ինչպես որոշել այն նշաձողը, որով գիտական ոլորտում նշանակալի կամ բացառիկ կարողություններ ունեցող երիտասարդները կարող են առանձնացվել հետագայում գիտական վաշտերում ծառայելու համար: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարը  Continue reading

Նոր հեռացումներ Թուրքիայի ուժային կառույցներից

Թուրքական բանակի զինծառայողների հանդերձանքը Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո (արխիվ) Դեկտեմբեր 25, 2017 12:41 | RAZM.INFO - Թուրքիայում կառավարության ընդունած օրենքի ուժ ունեցող թիվ 695 հրամանագի համաձայն՝ ծառայությունից հեռացվել են ներքին գործերի նախարարության 20, ժանդարմերիայի հրամանատարության 350, անվտանգության գլխավոր տնօրինության 61, առափնյա անվտանգության հրամանատարության 4, պաշտպանության նախարարության 22, ԶՈւ ԳՇ 1, ցամաքային զորքերի 155, ռազմածովային ուժերի 155, ռազմաօդային ուժերի 327 ծառայող:  Continue reading

Էրդողանն իր ամբողջական վերահսկողության տակ է վերցնում ռազմարդյունաբերությունը

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկի նախատիպ Դեկտեմբեր 25, 2017 12:35 | RAZM.INFO - Դեկտեմբերի 24-ին Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության շրջանակներում հերթական օրենքի ուժ ունեցող որոշումն է հրապարակվել, որով պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը մ (ՊԱԳՎ) հանվում է պաշտպանության նախարարի վերահսկողությունից ու դրվում նախագահի անմիջական վերահսկման տակ: Continue reading

Հայտարարագրվելիս պաշտոնյաները պարտադիր կնշեն զինծառայության մասին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այցելել է Տավուշի մարզ Դեկտեմբեր 25, 2017 12:23 | RAZM.INFO - Արդեն շրջանառության մեջ է դրվել օրենքի փոփոխությունը, որով բոլոր պաշտոնյաները պետք է հայտարարագրեն իրենց և իրենց ընտանիքի անդամների զինվորական ծառայության հետ փոխհարաբերությունը: Continue reading

Թուրքիայում պայթյունի արդյունքում մահացել է 1 զինծառայող, ևս 2-ը վիրավորվել են

Շրնաքում պայթյունի հետևանքով 3 ուժային է սպանվել։ Դեկտեմբեր 25, 2017 11:21 | RAZM.INFO - Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում Ժանդարմերիայի գումարտակի հրամանատարությանը կից ռազմաբազայում պայթյունի արդյունքում մահացել է 1 զինծառայող, ևս 2-ը վիրավորվել են:  Continue reading