Daily Archives: Դեկտեմբեր 5, 2017

Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ԳՇ տեղակալ – օպերատիվ վարչության նոր պետի անունը

Ադրբեջանում Թուրքիայի զինուժի հետ համատեղ վարժանքներից. նկարը՝ Ադրբեջանի ՊՆ կայքի Դեկտեմբեր 5, 2017 18:40 | RAZM.INFO - Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահը ստորագրել է Վրաստանի և Ռուսաստանի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի պետական հանձնաժողովներում փոփոխություններ կատարելու մասին հրամանագիր: Այդտեղից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության նոր պետը գեներալ (ենթադրաբար դեռ գեներալ-մայոր) Այազ Հասանովն է:  Continue reading

Նախաստորագրվել են վարկի 100 մլն դոլարը գերազանցող զենքի ձեռքբերման պայմանագրեր. փոխնախարար

200 մլն դոլար վարկային համաձայնագրով Հայաստանի՝ Ռուսաստանից պատվիրած զինատեսակների մի մասը Դեկտեմբեր 5, 2017 17:28 | RAZM.INFO - 100 մլն դոլարի վարկի շրջանակներում այս պահին նախաստորագրվել են երեք պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքն ավելին է քան 100 մլն դոլարը: 100 մլն դոլարը կազմում է այս երեք պայմագրերի ընդհանուր արժեքի մոտ 90 տոկոսը: Continue reading

Թուրք-իրանական սահմանին իրանցի սահմանապահ է սպանվել

PKK զինյալներ Դեկտեմբեր 5, 2017 17:10 | RAZM.INFO - Դեկտեմբերի 4-ին թուրք-իրանական սահմանին զինյալների հարձակման հետևանքով վիրավորվել է Իրանի սահմանապահ ծառայության 2 զինծառայող, և ևս 2 քաղաքացիական անձ։ Վիրավորները Թուրքիայի ԶՈւ ուղղաթիռով տեղափոխվել են այդ երկրի հիվանդանոցներ։ Վիրավոր սահմանապահներից մեկը մահացել է հիվանդանոցում։ Continue reading

Իրանը նոր ռազմանավ է տեղակայել Կասպից ծովում

Իրանի ՌԾՈւ «Սեփար» հրթիռային նավը Կասպից ծովում Դեկտեմբեր 5, 2017 17:07 | RAZM.INFO - Դեկտեմբերի 5-ին Իրանի բանակի ռազմածովային ուժերը ներկայացրել են իրենց նոր «Սեփար» («վահան») հրթիռային նավը, որը համալրել է Իրանի ՌԾՈւ Կասպյան նավատորմը։ Նավը կառուցվել է երկուսուկես տարվա ընթացքում։  Continue reading

Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի ռազմական օբյեկտներից մեկը

՝Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են Սիրիայի մայրաքաղաքին կից Մեզզե օդանավակայանի շրջակայքը Դեկտեմբեր 5, 2017 15:12 | RAZM.INFO - Դեկտեմբերի 4-ին Իսրայելի բանակը մի քանի հրթիռ է արձակել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքի մոտ գտնվող ռազմական օբյեկտներից մեկը:  Continue reading

[Թարմացված] Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից

Լուսանկարը՝ «Այսօր» լրատվակայքի Դեկտեմբեր 5, 2017 15:12 | RAZM.INFO - ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել է պաշտոնից: Նա զորացրվելու մասին զեկուցագիր է ներկայացրել պաշտպանության նախարարի հորդորով: Ավելի ուշ Բաղմանյանը ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից:  Continue reading

Թուրքիան կրկին հարվածել է Իրաքի հյուսիսում PKK-ի դիրքերին

F-16 կործանիչ. Թուրքիայի ՌՕՈւ Դեկտեմբեր 5, 2017 13:38 | RAZM.INFO - Դեկտեմբերի 4-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները ռմբակոծել են Իրաքի հյուսիսային Ասոս լեռների շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերը: Ըստ թուրքական պաշտոնական տվյալների՝ ռմբակոծվել է 36 առանձին թիրախ: Continue reading

Թուրքիայի զինուժը հաուբիցներ է ուղարկել Սիրիայի սահման

Թուրքիայի ԶՈւ T-155 Fırtına հաուբիցներ Դեկտեմբեր 5, 2017 13:27 | RAZM.INFO - Դեկտեմբերի 4-ին Թուրքիայի զինուժը Սիրիայի հետ սահմանային հատվածներ է փոխադրել 5 միավոր «Ֆըրթընա» (fırtına) ինքնագնաց հրետանային համակարգ:  Continue reading

Կիպրոսը և Իսրայելը տարվա ընթացքում 3-րդ խոշոր զորավարժությունն են անում

Իսրայելի և Կիպրոսի համատեղ զորավարժությունից. (արխիվ) Դեկտեմբեր 5, 2017 13:22 | RAZM.INFO - Դեկտեմբերի 3-7-ին Կիպրոսի տարածքում անցկացվում է Իսրայելի և Կիպրոսի զինված ուժերի հերթական զորավարժությունը: Հիմնական վարժանքներն անցկացվում են կիպրական ավիաբազայի տարածքում: Որոշ փուլեր անցկացվում են նաև ցամաքային զորքերի ներգրավմամբ՝ այլ զորավարժարաններում: Continue reading

Բիթլիսում թուրք ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ

Թուրքիայի զինուժը Բիթլիս նահանգում գործողություններ է իրականացնում PKK-ի դեմ: Դեկտեմբեր 5, 2017 12:29 | RAZM.INFO - Դեկտեմբերի 5-ից սկսած Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգի վարչական կենտրոն՝ Բիթլիս քաղաքում և հարակից 8 գյուղում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել:  Continue reading