Daily Archives: Դեկտեմբեր 15, 2017

ԱԱԽ նիստում ներկայացվել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը

Դեկտեմբեր 15, 2017 17:45 | RAZM.INFO - Դեկտեմբերի 15-ին ԱԱԽ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, ինչպես նաև ահաբեկչության դեմ տարվող պայքարի ամրապնդման հիմնախնդիրները: Continue reading

Սիրիայում Իրանի հատուկջոկատային զինծառայող է սպանվել

ԻՀՊԿ Դեկտեմբեր 15, 2017 15:05 | RAZM.INFO - Սիրիայի Դեր Զոր քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտերում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Սաբերին» հատուկջոկատային բրիագդի սպա Մեհդի Ղարեմոհամմադին։ Continue reading

Ադրբեջանում չեն կողմնորոշվում դրսում «իրենց ահաբեկիչներին» հաշվելու հարցում

Իրաքում սպանված ադրբեջանցի զինյալ Դեկտեմբեր 15, 2017 15:01 | RAZM.INFO - Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունից հայտնել են, որ ահաբեկչական կառույցներին անդամակցած 86 քաղաքացու ազատազրկել են, 16-ին սպանել, 258-ին՝ զրկել քաղաքացիությունից: Ադրբեջանի Կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի փոխղեկավարը նույն օրը հայտնում է, որ 205 անձի են զրկել քաղաքացիությունից, ևս 95-ին՝ ներգրավել պատասխանատվության: Continue reading

Ադրբեջանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունեց «Զինված ուժերի մասին» օրենքի նախագիծը

Ադրբեջանի զինված ուժերում վարժանքներ են անցկացվում: Դեկտեմբեր 15, 2017 14:30 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ադրբեջանի խորհրդարանը երկրորդ՝ վերջին ընթերցմամբ, ընդունել է «Զինված ուժերի մասին» օրենքի նախագիծը, որը բխում է 2016 թ. սահմանադրական փոփոխություններից: Այսուհետ «Զինված ուժեր» հասկացության տակ ամբողջացվում են Ադրբեջանի բոլոր զինված կառույցները, այդ թվում՝ բանակը: Continue reading

Ժնևում Սիրիայի հարցով հերթական բանակցությունները ձախողվել են. ՄԱԿ-ի բանագնաց

Հալեպ. 2016 սեպտեմբեր Դեկտեմբեր 15, 2017 12:42 | RAZM.INFO - Դեկտեմբերի 14-ին Սիրիայի համակարտության հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆֆան Դե Միստուրան հայտարարել է Սիրիայի հարցով 8-րդ բանակցությունների արդյունքները: Ըստ Դե Միստուրայի՝ իրենք չեն հասել իրենց առջև դրված խնդիրների կատարմանը: Continue reading

ԻՀՊԿ ռազմածովային ուժերը համալրվել են Լա-8 երկկենցաղ ինքնաթիռներով

Լա-8 երկկենցաղ ինքնաթիռ. Իրանի ԶՈւ Դեկտեմբեր 15, 2017 12:20 | RAZM.INFO - Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը համալրվել են Ռուսաստանից ստացած 4 միավոր Լա-8 երկկենցաղ ինքնաթիռներով: Ինքնաթիռների ներկայացման պաշտոնական արարողությունը անցկացվել է Բանդարաբասում, դեկտեմբերի 13-ին: Continue reading

Իրանի պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ դեսպանին

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի և Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամիի հանդիպումը Դեկտեմբեր 15, 2017 12:17 | RAZM.INFO - Իրանի իսլամական հանարապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը դեկտեմբերի 12-ին հանդիպել է այդ երկրի  պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամիին: Continue reading

Իրանի ցամաքային զորքերի ավիացիան զորավարժություն է արել Սպահան նահանգում

CH-47 Chinook ուղղաթիռը Իրանի բանակի ցամաքային ավիացիայի զորավարժության ժամանակ Դեկտեմբեր 15, 2017 10:58 | RAZM.INFO - Իրանի բանակի ցամաքային զորքերի ավիացիան Սպահան նահանգում որոնողափրկարարական թեմայով զորավարժություն է անցկացրել։ Այս մասին դեկտեմբերի 13-ին տեղեկացնում է իրանական «Դեֆապռես» լրատվակայքը։ Continue reading

Աֆղանստանում թալիբների հետ բախումներում 14 ուժային է սպանվել

«Թալիբան» ահաբեկչական կազմակերպության զինյալները Աֆղանստանում Դեկտեմբեր 15, 2017 10:39 | RAZM.INFO - Դեկտեմբերի 14-ին Աֆղանստանի հարավային Հելմանդ նահանգում «Թալիբան» ահաբեկչական խմբավորման հետ բախումներում սպանվել է անվտանգության ուժերի առնվազն 14 ծառայող։  Continue reading

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմի ծովային հետևակը կրակային վարժանքներ է արել

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմի ծովային հետևակի զինծառայողները կրակել են ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչներից Դեկտեմբեր 15, 2017 10:17 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմի ծովային հետևակի ստորաբաժանումները Աստրախանի շրջանում տեղակայված զորավարժարանում կրակային վարժանքներ են արել ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչներով։  Continue reading