Daily Archives: Դեկտեմբեր 8, 2017

Թուրքիայում 3 ռազմական մեքենա է կողաշրջվել. կա 15 վիրավոր

Թուրքիայում 3 զրահամեքենա է կողաշրջվել. 08.12.2017 Դեկտեմբեր 8, 2017 20:08 | RAZM.INFO - Դեկտեմբերի 8-ին Վան նահանգից Հաքքարի երթի ընթացքում կողաշրջվել է Թուրքիայի ԶՈւ 3 միավոր «Քիրփի» զրահամեքենա: Նախնական տեղեկություններով՝ մեքենաների անձնակազմից 15 զինծառայող վիրավորվել է:  Continue reading

Կանցկացվի պահեստազորի 1-ին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ և զորացրում

ՀՀ ԶՈւ ռազմական բժիշկները Գերմանիայում անցկացվող «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժության ժամանակ Դեկտեմբեր 8, 2017 19:42 | RAZM.INFO - ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 7-ի նիստի ընթացքում ընդունել է ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու մասին որոշում: Այս մասին հայտնում է կառավարության կայքը: Continue reading

Դեկտեմբերի 7-ին ավտովթարում վիրավորվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ

Դեկտեմբեր 8, 2017 19:35 | RAZM.INFO - Դեկտեմբերի 7-ին Լոռու մարզում ավտովթարում վիրավորվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ՝ մայոր և կապիտան: Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Continue reading

2018 թվականին ՀՀ ռազմական բյուջեն աճում է ավելի քան 18 տոկոսով

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի փորձը Դեկտեմբեր 8, 2017 18:48 | RAZM.INFO - Նոյեմբերի 12-ին Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է 2018 թվականի պետբյուջեի մասին օրինագիծը, որով նախնական տարբերակի համեմատ 2018-ի ՀՀ պաշտպանական բյուջեն աճել է: Օրինագիծն ընդունվել է 64 կողմ, 35 դեմ ձայնով: Continue reading

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմը հակաստորջրյա-դիվերսիոն պաշտպանության վարժանքներ է արել

«Գրաչոնոկ» կատեր Դեկտեմբեր 8, 2017 17:19 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմի նավախմբերի մշտական տեղակայման վայրերից մեկում՝ Մախաչկալայում, անցկացվել են  հակաստորջրյա-դիվերսիոն պաշտպանության վարժանքներ։  Continue reading

Թուրքիայում ԻՊ-ին անդամակցելու մեղադրանքով 12 մարդ է ձերբակալվել

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Սիրիայի Ռաքքա քաղաքում «Իսլամական պետության» ֆինանսական հարցերով ղեկավարին. (արխիվ) Դեկտեմբեր 8, 2017 16:32 | RAZM.INFO - Դեկտեմբերի 7-ին Թուրքիայի Ադանա նահանգում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) ստորաբաժանումները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով ձերբակալվել է 12 մարդ։  Continue reading

102-րդ բազայի զինծառայողները խաղարկում են ԱԹՍ-ների միջոցով ավիացիայի ուղղորդման վարժանքներ

102-րդ ռազմաբազայի ԱԹՍ-ի ստորաբաժանման զինծառայողները վարժանքներ են անցկացնում, (արխիվ) Դեկտեմբեր 8, 2017 15:43 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ավիացիոն նշանառուները «Ալագյազ» զորավարժարանում անցել են դաշտային հավաքների: Յոթօրյա վարժանքների ընթացքում խաղարկվելու են ԱԹՍ-ների միջոցով ավիացիայի կրակային ուղղորդման վարժանքներ: Continue reading

Նոյեմբերի 22-ին ավտովթարում մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող

Դեկտեմբեր 8, 2017 15:04 | RAZM.INFO - Նոյեմբերի 22-ին Սյունիքի մարզում հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայողի դի: Նա մահացել է ավտովթարից: Այս տեղեկությունը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Continue reading

Թուրքիային Ս-400 ԶՀՀ-ներ կմատակարարվի վարկի հետ կապված հարցի լուծումից հետո. Չեմեզով

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ Դեկտեմբեր 8, 2017 14:19 | RAZM.INFO - Ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, հեթական անգամ անդրադառնալով Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համակարգներ մատակարարելու հարցին, հայտարարել է, որ Ս-400 ԶՀՀ-ների մատակարարումը կսկսվի Թուրքիային վարկ տրամադրելու հարցի լուծումից հետո։ Continue reading

Թուրք ուժայինները PKK-ի դեմ գործողություններ են իրականացնում Դիարբեքիրում

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր թաղամասում. Հունվարի 31, 2016 թ. Դեկտեմբեր 8, 2017 14:05 | RAZM.INFO - Դեկտեմբերի 8-ին Թուրքիայի ուժայինները ռազմական նոր գործողություններ են սկսել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ երկրի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի մի քանի գյուղերում։  Continue reading