Monthly Archives: Նոյեմբեր 2017

ՀԱՊԿ գագաթնաժողովում ընդունվել է ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի նախաձեռնած հայտարարությունը

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստից. 30.11.2017 Նոյեմբեր 30, 2017 20:08 | RAZM.INFO - Մինսկում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի լիագումար նիստում նախագահները ստորագրել են հավաքական անվտանգության առաջիկա տարիների ռազմավարության իրագործման, ռազմական բաղադրիչի զարգացման և մի շարք այլ բնագավառներում  փոխգործակցությանը վերաբերող փաստաթղթեր: Continue reading

Մոտ ապագայում Իրանը նավախումբ կուղարկի Իտալիա

Իրանի և Իտալիայի ռազմանավերի համատեղ զորավարժությունը Նոյեմբեր 30, 2017 20:02 | RAZM.INFO - Իրանի բանակի ռազմածովային ուժերը մոտ ապագայում բարեկամական այցով նավեր կուղարկեն Իտալիա։ Իրանի ՌԾՈւ-ն «հետաքրքրված է նաև Իսպանիայի հետ կապերի հաստատմամբ»։ Continue reading

Սիրիայի քրդական ուժերը հնարավոր է միավորվեն կառավարական բանակի հետ. PYD

«Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատները» (YPG) Նոյեմբեր 30, 2017 19:17 | RAZM.INFO - Սիրիայում գործող արաբա-քրդական ուժերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը սիրիական հիմնախնդրի կարգավորումից հետո պատրաստ է դառնալ կառավարական բանակի մաս:  Continue reading

Բաքվում քննարկել են Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան ռազմարդյունաբերական համալիրի ստեղծման հնարավորությունը

Պակիստանի արտադրած MFI-17 Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռ Նոյեմբեր 30, 2017 16:07 | RAZM.INFO - Նոյեմբերի 30-ին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի արտգործնախարարները: Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ՝ Պակիստանի ԱԳՆ ղեկավարն առաջարկել է քննարկել համատեղ ռազմարդյունաբերական համալիրի ստեղծման հարցը: Continue reading

Թուրքիան Աֆրինում քրդերի դեմ գործելու շուրջ բանակցում է ԱՄՆ, Ռուսաստանի և Իրանի հետ

Թուրքիայի փոխվարչապետը խոսում է Աֆրինում հնարավոր գործողությունների մասին Նոյեմբեր 30, 2017 15:19 | RAZM.INFO - Նոյեմբերի 30-ին Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտնել է, որ Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ հնարավոր գործողություններ սկսելու շուրջ բանակցում են ԱՄՆ, Ռուսաստանի և Իրանի հետ: Բոզդաղը չի մանրամասնել՝ նշելով, որ «սխալ է այժմ ասել, թե առաջիկա օրերին այնտեղ ինչ քայլեր կանեն»: Continue reading

Ադրբեջանը և Թուրքիան քննարկել են համատեղ զորավարժություններն ավելացնելու հարցը

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարարը և Թուրքիայի ՌՕՈւ հրամանատարը. 30.11.2017 Նոյեմբեր 30, 2017 14:26 | RAZM.INFO - Նոյեմբերի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Թուրքիայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարին: Կողմերը քննարկել են ռազմական համագործակցությունը, այդ թվում՝ ցամաքային և ռազմաօդային ուժերի միջև համատեղ զորավարժությունների թիվն ավելացնելու խնդիրը: Continue reading

Թուրքիայի օդուժն առաջին անգամ Իրաքում PKK-ի դեմ գործել է Իրաքից ու Իրանից ստացած տվյալներով

F-16 կործանիչ. Թուրքիայի ՌՕՈւ Նոյեմբեր 30, 2017 13:25 | RAZM.INFO - Նոյեմբերի 28-ի լույս գիշերը Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի շուրջ 30 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել են Իրաքի Ասոս լեռան լրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերը: Ըստ թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» պարբերականի՝ Թուրքիան առաջին անգամ գործել է Իրաքից և Իրանից ստացած հետախուզական տվյալներով:  Continue reading

102-րդ ռազմաբազայի ՌԷՊ և ԱԹՍ-ների ստորաբաժանումները վարժանքներ են արել Հայաստանում

ՌԷՊ համալիրը վարժանքների ժամանակ Նոյեմբեր 30, 2017 12:40 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ռադիոէլեկտրոնային պայքարի և անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները համատեղ վարժանքներ են անցկացրել։ Այս մասին Razm.info-ին հայտնել են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից։ Continue reading

Վիգեն Սարգսյանը Մինսկում մասնակցում է ՀԱՊԿ երկրների ՊՆ, ԱԳՆ, ԱԱԽ քարտուղարների նիստին

Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Տաջիկստանի պաշտպանության նախարարները Մինսկում՝ ՀԱՊԿ նիստից առաջ. 30.11.2017 Նոյեմբեր 30, 2017 12:30 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհրդի և ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական համատեղ նիստը: Նիստին մասնակցում են նաև ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, ինչպես նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Continue reading

Թուրքիան չի դադարում հրետանի կուտակել Սիրիայի քրդերի վերահսկած գոտու դիմաց

Թուրքիան ինքնագնաց հաուբիցների նոր խմբաքանակ է տեղակայել Սիրիայի քրդերի շրջանների դիմաց Նոյեմբեր 30, 2017 12:19 | RAZM.INFO - Նոյեմբերի 29-ի լույս գիշերը Թուրքիայի զինված ուժերի ինքնագնաց հրետանային համակարգերով բեռնված ևս 6 բեռնատար մեքենա է հասել Քիլիս նահանգի տարածք: Քիլիսը տեղակայված է Սիրիայի հետ սահմանին՝ անմիջապես քրդերի վերահսկած Աֆրինի շրջանի դիմաց: Continue reading