Daily Archives: Դեկտեմբեր 14, 2017

Կանադայում հավանություն են տվել Ուկրաինային մահաբեր զենքի վաճառքին

Դեկտեմբեր 14, 2017 19:33 | RAZM.INFO - Դեկտեմբերի 13-ին Կանադայի կառավարությունը հավանություն է տվել Ուկրաինային մահաբեր զինատեսակ մատակարարելու նախագծին։ Այսպիսով Ուկրաինան դասվում է այն երկրների շարքին, որոնց թույլատրվում է վաճառել կանադական արտադրության ավտոմատ հրազեն:  Continue reading

Թուրքիայում Ս-400-ների տեղակայումից հետո հնարավոր է ՌԴ-ից տեխնիկներ և ինժեներներ հրավիրվեն․ Չավուշօղլու

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ Դեկտեմբեր 14, 2017 19:26 | RAZM.INFO - Թուրքիայում Ս-400 զենիթահրթիռային համակարգերի տեղակայման համար տեխնիկական աշխատանքներ են արվում։ Թուրքիան Ռուսաստանից Ս-400-ների գնումից հետո համակարգերի համար համապատասխան ինժեներներ է պատրաստելու։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է ՌԴ-ից ևս տեխնիկներ և ինժեներներ հրավիրվեն։  Continue reading

Անկարայում հանդիպել են Թուրքիայի, Իրաքի և ԱՄՆ ԶՈւ հրամկազմի ներկայացուցիչներ

Թուրքիայիև Իրաքի ԶՈւ ԳՇ պետերը, ԱՄՆ Եվրոպայի ցամաքային զորքերի և Կենտրոնական հրամանատրության հրամանատարները. 14.12.2017. Աղբյուրը՝ Թուրքիայի ԶՈւ ԳՇ Դեկտեմբեր 14, 2017 19:18 | RAZM.INFO - Դեկտեմբերի 14-ին Անկարայում համատեղ քննարկում են անցկացրել Թուրքիայի և Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետեր, բանակի գեներալներ Հուլուսի Աքարը և Օսման Ղանիմին, ԱՄՆ Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Կուրտիս Սկապարոտտին, Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելը:  Continue reading

Թուրքիան PKK-ի դեմ գործողություն է իրականացնում Արարատ լեռան շրջանում

Թուրքիան Արարատի լանջերին քրդերի դեմ գործողություն է իրականացնում. Աղբյուրը՝ «Միլլիյեթ» Դեկտեմբեր 14, 2017 18:20 | RAZM.INFO - Թուրքիայի զինված ուժերը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ ռազմական գործողություններ են իրականացնում Հայաստանի սահմանից ոչ շատ հեռու՝ Արարատ լեռան շրջակայքում: Ներգրավվել են նաև ռազմական ուղղաթիռներ:  Continue reading

ԱՄՆ-ն Սիրիայում քաղաքացիականներին սովորեցնում է պայթուցիկ վնասազերծել

ԱՄՆ պատրաստած մասնագետները տարածք են ականազերծում Սիրիայում. 20 հունիսի 2017 թ. Աղբյուրը՝ Reuters Դեկտեմբեր 14, 2017 18:06 | RAZM.INFO - Al-Monitor մասնագիտացված կայքի տվյալներով՝ դեռևս 2017 թ. ամռանը ԱՄՆ ՊՆ-ն (Պենտագոն) Սիրիայում իրեն հավատարիմ ուժերի վերահսկած Մանբիջ քաղաքում պիլոտային ծրագիր է մեկնարկել՝ հենց տեղի 120 բնակչներին սովորեցնելով տարածքը պայթուցիկ նյութերից մաքրել: Continue reading

ԱՄՆ քաղաքացին Հայաստանում ահաբեկչական գործողություններ է պլանավորել. ԱԱԾ

Դեկտեմբեր 14, 2017 15:23 | RAZM.INFO - ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն խորհուրդներով, ցուցումներով, ինչպես նաև միջոցներ տրամադրելով հանցակիցների միջոցով նախապատրաստել է ՀՀ տարածքում ահաբեկչական գործողությունների իրականացում: Continue reading

Eurojet ընկերությունը հրաժարվել է մասնակցել թուրքական կործանիչի շարժիչի ստեղծմանը

Թուրքիայի տեղական կործանիչի եռաչափ պատկերը Դեկտեմբեր 14, 2017 15:05 | RAZM.INFO - Eurojet եվրոպական ռազմարդյունաբերական ընկերությունը հրաժարվել է մասնակցել Թուրքիայի զինված ուժերի համար նոր սերնդի TF-X (Turkish Fighter X) կործանիչների համար շարժիչ ստեղծելու և արտադրելու մրցույցին։  Continue reading

ՀՀ ՊՆ-ն և «Իզմիրլյան» հիմնադրամը Վ․Սարգսյանի անվան ռազմական համալսարանն արդիականացնելու հուշագիր են կնքել

ՀՀ ՊՆ-ն և «Իզմիրլյան» հիմնադրամ Վ․Սարգսյանի անվան ռազմական համալսարանը արդիականացնելու հուշագիր են կնքել Դեկտեմբեր 14, 2017 12:45 | RAZM.INFO - Դեկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ստորագրել են «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համալսարանային տարածքի արդիականացման» նախագծի աջակցության վերաբերյալ հուշագիր:  Continue reading

Սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող

Իլհամ Ալիևը պարգևատրում է Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Սալահով Ֆիզուլի Սուլեյման օղլուին (Salahov Fizuli Süleyman oğlu) Դեկտեմբեր 14, 2017 12:27 | RAZM.INFO - «Հայկական կողմի արձակած կրակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Սալահով Ֆիզուլի Սուլեյման օղլուն (Salahov Fizuli Süleyman oğlu): Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Continue reading

ՄԱԿ-ը չի հաստատում Սաուդյան Արաբիային հութիների հարվածած հրթիռների իրանական լինելը

«Բորքան-2» հրթիռներ Դեկտեմբեր 14, 2017 11:17 | RAZM.INFO - ՄԱԿ-ի մասնագետները, ովքեր ուսումնասիրում են Եմենի հութիների կողմից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ  հուլիսի 22-ին և նոյեմբերի 4-ին արձակված հրթիռների մնացորդները, չեն հաստատում, որ այդ հրթիռները իրանական արտադրության են։  Continue reading