Թուրքիայում Ս-400-ների տեղակայումից հետո հնարավոր է ՌԴ-ից տեխնիկներ և ինժեներներ հրավիրվեն․ Չավուշօղլու

Թուրքիայում Ս-400 զենիթահրթիռային համակարգերի տեղակայման համար տեխնիկական աշխատանքներ են արվում։ Թուրքիան Ռուսաստանից Ս-400-ների գնումից հետո համակարգերի համար համապատասխան ինժեներներ է պատրաստելու։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է ՌԴ-ից ևս տեխնիկներ և ինժեներներ հրավիրվեն։ 

Այս մասին դեկտեմբերի 14-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

 «Ս-400 համակարգերի գնումից հետո, դրանց օգտագործման համար համապատասխան քաղաքացիական և ռազմական ինժեներեներ են պատրաստվելու։ Նրանց պատրաստման համար թե՛ Թուրքիայում, թե՛ Ռուսաստանում համապատասխան ուսուցման աշխատանքներ կարվեն։

Եթե համակարգերի տեղակայման ժամանակ Ռուսաստանից տեխնիկների և ինժեներների անհրաժեշտություն լինի՝ նրանք էլ կգան Թուրքիայում այդ աշխատանքները կանեն, կվերադառնան։ Ինժեներների թե՛ քաղաքացիկան և թե՛ զինվորական ծառայող լինելու դեպքում, չի նշանակում, որ Ռուսաստանը այստեղ [Թուրքիայում] զորք է տեղակայում։․․․», – հայտարարել է Չավուշօղլուն։

Թուրքիայի արտգործնախարարը նաև հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադմիրի Պուտինի՝ Թուրքիա այցի ընթացքում կողմերը համաձայնության են եկել Ս-400-ների գնման նպատակով Թուրքիային վարկ տրամադրելու հարցում։ Ըստ Չավուշօղլուի՝ համապատասխան աշխատանքների ավարտից հետո, հնարավոր է, որ վարկի պայմանագիրը ստորագրվի այս շաբաթվա ընթացքում։

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Նույն օրը թուրքական լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Ռուսաստանը «կարող է ռազմաբազա պահանջել Թուրքիայից և ռուսաստանցի զինծառայողներ տեղակայել այնտեղ»։ Թուրքական «Հաբերթյուրք» հեռուստալիքի կայքի տեղեկություններով՝ Թուրքիային մատակարարվելիք Ս-400 համակարգերի 4 դիվիզիոնից 2-ը տեղակայվելու են Սիրիայի սահմանին, 1-ը Միջերկրածովյան շրջանում, մյուսն էլ Մարմար-նեղուցներ-Էգեյան ծով-Սև ծով հատվածի պաշտպանության համար։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Ս-400-ների առաջին համալիրները ստանալու են 2019-ին։ Թուրքիային ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ-ներ վաճառելու վերաբերյալ պայմանագրի գումարը գերազանցում է 2 մլրդ դոլարը: Ռուսաստանյան կողմը հայտարարում է, մատակարարումը կսկսի գումարի ամբողջական վճարումից հետո։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *