Tag Archives: Ս-400

F-35-ների խնդրով Թուրքիան ու ԱՄՆ-ն երկխոսություն են սկսելու. ՊԱԳՎ

Մայիս 7, 2021 15:23 | RAZM.INFO -

Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու խնդրի լուծման համար ԱՄՆ հետ երկխոսություն է սկսվելու։ Գործընթացը հիմնված է լինելու իրավական մոտեցման վրա։

Continue reading

ԱՄՆ-ն Թուրքիային ծանուցել է F-35-երի ծրագրից պաշտոնապես հեռացված լինելու մասին

Ս-400-ը և F-35-ը։ Ծաղրանկարը՝ Sputniknews-ի Ապրիլ 22, 2021 13:24 | RAZM.INFO -

2006թ. ստորագրված փոխըմբռնման պայմանագիրը, որին Թուրքիան միացել էր 2007թ. և որով նախատեսվում էր F-35 ամերիկյան կործանիչների համատեղ արտադրություն, դադարեցվել է։ Այժմ ԱՄՆ-ն ու ծրագրում ներառված մյուս երկրները նոր պայմանագիր են կնքել, որում Թուրքիան ներառված չէ։ ԱՄՆ-ն Անկարային ծանուցել է F-35-երի արտադրության ծրագրից պաշտոնապես հեռացված լինելու մասին։

Continue reading

Թուրքիան ՌԴ-ի հետ բանակցում է Ս-400-ների համատեղ արտադրության շուրջ․ ՊԱԳՎ

Ս-400 Մարտ 15, 2021 19:54 | RAZM.INFO -

Թուրքիան կարևորում է ռուսական Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման շուրջ Ռուսաստանի հետ քննարկվող պայմանագիրը, քանի որ ակնկալում է դրա միջոցով մասնակիորեն ստանալ այդ համակարգերի տեխնոլոգիան, ինչպես նաև սկսել համատեղ արտադրություն։

Continue reading

ԱՄՆ-ն արգելափակել է թուրքական ուղղաթիռների վաճառքը Պակիստանին

Թուրքիայի ԶՈւ Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռ Մարտ 9, 2021 17:00 | RAZM.INFO -

Ամերիկայի Միացյալ Նահանգներն արգելափակել է Պակիստանին թուրքական արտադրության 30 միավոր T-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռների մատակարարումը։ Այժմ այդ տենդեռն, ամենայն հավանականությամբ, կանցնի Չինաստանին։

Continue reading

ԱՄՆ-ն չի պատասխանել Ս-400-ների խնդրի վերաբերյալ Թուրքիայի նամակին. ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Մարտ 1, 2021 12:09 | RAZM.INFO -

Փետրվարի 26-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի պատասխանել Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգի հարցի լուծմանն ուղղված Թուրքիայի նամակին:

Continue reading

ՌԴ-Թուրքիա բանակցությունները Ս-400-ների նոր խմբաքանակի գնման շուրջ շարունակվում են

Ս-400 Փետրվար 22, 2021 14:13 | RAZM.INFO -

ՌԴ պետական «Ռոսօբոռոնէքսպորտ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Միխեևը «Ինտերֆաքս» լրատվականին հայտնել է, որ Թուրքիային ռուսական Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի լրացուցիչ խմբաքանակ մատակարարելու թեմայով բանակցությունները չեն կասեցվել։

Continue reading

Թուրքիան Ս-400-ների օգտագործման հարցով ԱՄՆ հետ բանակցությունների կգնա

Ս-400-ները Թուրքիայում Փետրվար 10, 2021 13:16 | RAZM.INFO -

Ռուսական Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը Թուրքիայում «Կրետեի օրինակով» գործածելու համար Թուրքիան կբանակցի ԱՄՆ հետ։ Հունական Կրետեում ռուսական Ս-300 ՀՕՊ համակարգերը մինչ օրս օգտագործվել են միայն զորավարժությունների ժամանակ՝ երկու անգամ։

Continue reading

Ս-400–ների մատակարարումը Հնդկաստանին կատարվում է ըստ գրաֆիկի.

Ս-400 Փետրվար 4, 2021 14:38 | RAZM.INFO -

Հնդկաստանի պատվիրած Ս–400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումը կատարվում է ըստ գրաֆիկի։ Ռուսաստանը նախատեսում է ԶՀՀ–ների առաջին գնդային լրակազմը Հնդկաստանին տրամադրել մինչև 2021–ի վերջ։

Continue reading

Ռուսաստանում սպասվող ՀՕՊ համալրումները 2021 թվականին

Ս-350Ե «Վիտյազ», նկարը՝ bmpd–ի Հունվար 11, 2021 18:51 | RAZM.INFO -

Ռուսաստանի ԶՈւ օդատիեզերական ուժերը 2021 թվականին կհամալրվեն Ս–350 ԶՀՀ–ներից կազմված առաջին գնդով։ Զորքերը կստանան նաև Ս–400 ԶՀՀ–ների 2 գնդային լրակազմ և «Պանցիր–Ս» ԶՀՀ–ներ։

Continue reading

ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի

Դեկտեմբեր 12, 2020 15:36 | RAZM.INFO -

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատից հետո դեկտեմբերի 11-ին երկրի Սենատը ևս հավանություն է տվել 2021 թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանության թույլատրման նախագծին» (“NDAA”), որով Թուրքիայի նկատմամբ նախատեսված են պատժամիջոցներ՝ համաձայն «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի։

Continue reading