Ս-400–ների մատակարարումը Հնդկաստանին կատարվում է ըստ գրաֆիկի.

Հնդկաստանի պատվիրած Ս–400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումը կատարվում է ըստ գրաֆիկի։ Ռուսաստանը նախատեսում է ԶՀՀ–ների առաջին գնդային լրակազմը Հնդկաստանին տրամադրել մինչև 2021–ի վերջ։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Նշվում է, որ այժմ Հնդկաստանից մասնագետները Ռուսաստանում Ս–400-ի շահագործման համար անցնում են վերապատրաստում։

Ս-400 ԶՀՀ-ների 5 գնդային լրակազմի գնման պայմանագիրը Ռուսաստանն ու Հնդկաստանը կնքել են 2018 թվականին։ Պայմանագրի արժեքը գնահատվում է շուրջ 5.43 մլրդ դոլար, իսկ մատակարարումները պլանավորված էր սկսել 2021 թվականին ու ավարտել 2025 թվականի առաջին կեսին։

Ռուսաստանը զիջումների էր գնացել  Հնդկաստանի համար Ս–400 «Տրիումֆ» ԶՀՀ–ների վերջնական գնի հարցում։

ԶՀՀ–ները ստանալուց հետո Հնդկաստանը կդառնա Ս–400 շահագործող 4–րդ երկիրը Ռուսաստանից, Չինաստանից ու Թուրքիայից հետո։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *