Ռուսաստանի ԶՈւ օդատիեզերական ուժերը 2021 թվականին կհամալրվեն Ս–350 ԶՀՀ–ներից կազմված առաջին գնդով։ Զորքերը կստանան նաև Ս–400 ԶՀՀ–ների 2 գնդային լրակազմ և «Պանցիր–Ս» ԶՀՀ–ներ։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» պետական գործակալությունը։
2020 թվականին ՌԴ ՊՆ–ն արդեն ստացել էր 24 միավոր «Պանցիր–Ս» ԶՀՀ և Ս–400 ԶՀՀ–ների 4 գնդային լրակազմ, որոնցից երկուսը տեղակայվել է Կենտրոնական ռազմական շրջանում։
Նշվում է, որ մինչև 2028 թվականը նախատեսվում է զորքերը համալրել Ս–350–ի 144 միավոր արձակման կայանով, որոնք փոխարինելու են սպառազինությունում առկա Ս–300 ՊՍ համակարգերին։
Նշենք, որ Ս–400 և Ս–350 ԶՀՀ–ների գնման պայմանագիր ՌԴ ՊՆ–ն և արտադրող «Ալմազ–Անթեյ» ընկերությունը կնքել էին 2020 թվականին, որով նախատեսված է համապատասխանաբար 3 և 4 միավոր ԶՀՀ փոխանցել պաշտպանական գերատեսչությանը մինչև 2023 թվականը։ Ս–350 «Վիտյազ» համակարգերը նոր են, առաջին միավորը զորքերը ստացել են 2020 թվականի փետրվարին։