ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատից հետո դեկտեմբերի 11-ին երկրի Սենատը ևս հավանություն է տվել 2021 թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանության թույլատրման նախագծին» (“NDAA”), որով Թուրքիայի նկատմամբ նախատեսված են պատժամիջոցներ՝ համաձայն «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի։

Նախագիծն ընդունվել է սենատորների 84 կողմ և 13 դեմ ձայներով։ Այսպիսով՝ և՛ Ներկայացուցիչների պալատում, և՛ Սենատում նախագծի օգտին հավաքվել է անհրաժեշտ 2/3-ի մեծամասնություն, ինչի շնորհիվ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող օրենքի նկատմամբ վետո սահմանել։

Պաշտպանության ոլորտի համար 740 մլրդ դոլար բյուջե նախատեսող օրենքը ստորագրման համար ուղարկվել է նախագահ Թրամփին, ով մեկ ամսվա ընթացքում նաև պետք է 12 հնարավորից ընտրի Թուրքիայի դեմ կիրառվելիք 5 պատժամիջոցները։


«Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի շրջանակներում Թուրքիայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։


Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև պատժամիջոցների կիրառման պատճառ դարձած հիմնական հակասություններն են Թուրքիայի՝ Ռուսաստանից Ս-400 ՀՕՊ համակարգերի գնումը, դրա հետևանքով ԱՄՆ-ի՝ Թուրքիային F-35 կործանիչների ծրագրից դուրս թողնելը, ինչպես նաև «Հյուսիսային հոսք» և «Թուրքական հոսք» գազատարների գործարկումը ՌԴ և Թուրքիայի կողմից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *