Ադրբեջանը Արցախի հարավում ձեռնարկել է հարձակման փորձ

Դեկտեմբերի 11-ին 20։40-ի սահմաններում Ադրբեջանը Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ձեռնարկել է հարձակման փորձ։ Փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է 3 հայ պահեստազորային։

Այս մասին հայտնում է ՊԲ կայքը, հավելելով, որ վիրավոր պահեստազորայինների կյանքին վտանգ չի սպառնում։

Միևնույն ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվում է տեղեկատվություն, որ հայկական կողմն է Հադրութի հատվածում դիմել զինված սադրանքի, ինչի արդյունքում վիրավորվել է մեկ ադրբեջանցի զինծառայող։ ՊԲ կայքը հերքում է հայկական կողմի նախահարձակ լինելու մասին տեղեկությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *