Տավուշի Բերդավան գյուղում ադրբեջանցի է հայտնվել. ձերբակալված է

Ադրբեջանի քաղաքացին «ապօրինի կերպով հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, այդ մասին ստացվել են օպերատիվ տվյալներ, որոնողական աշխատանքների արդյունքում անձը հայտնաբերվել է»:

Այս մասին Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են Aysor.am լրատվակայքին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, անձն ունի կասկածյալի կարգավիճակ, ձերբակալված է, այլ մանրամասներ չեն հաղորդել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *