Tag Archives: Պակիստան

Պակիստանի ցամաքային ուժերի հրամանատարը Թուրքիայում է

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Պակիստանի ցամաքային ուժերի հրամանատար Ղամար Ջավեդ Բաջվանին Հունիս 24, 2021 13:11 | RAZM.INFO -

Հունիս 23-ին պաշտոնական այցով Թուրքիա է ժամանել Պակիստանի ցամաքային ուժերի հրամանատար բանակի գեներալ Ղամար Ջավեդ Բաջվանին։ Նրան ընդունել են Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ցամաքային ուժերի հրամանատար Ումիթ Դյունդարը։

Continue reading

Պակիստանի ցամաքային ուժերի հրամանատարը պաշտոնական այցով Ադրբեջանում էր

Հունիս 22, 2021 14:13 | RAZM.INFO -

Հունիսի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իսկ այնուհետ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել են պաշտոնական այցով Բաքու մեկնած Պակիստանի ցամաքային ուժերի հրամանատար բանակի գեներալ Ղամար Ջավեդ Բաջվանին։ Կողմերը քննարկել են երկու երկրի միջև ռազմական, ռազմատեխնիկական ոլորտի համագործակցությունը։

Continue reading

Հունիսի 15-ին Ադրբեջան է այցելելու Պակիստանի ՌՕՈւ պատվիրակությունը

Հունիս 14, 2021 15:13 | RAZM.INFO -

Հունիսի 15-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանելու Պակիստանի ռազմաօդային ուժերի ավիացիայի փոխմարշալ Թարըք Զիյայի գլխավորած պատվիրակությունը։

Continue reading

Հանդիպել են Ադրբեջանի ու Պակիստանի ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետերը

Հունիս 9, 2021 16:51 | RAZM.INFO -

Հունիսի 9-ին Բաքվում կայացել է Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Այազ Հասանովի հանդիպումը Պակիստանի ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ գեներալ-մայոր Նուման Զաքարիայի գլխավորած պատվիրակության հետ։

Continue reading

Ադրբեջանի ՌԾՈւ պատվիրակությունը մեկնել է Պակիստան

Հունիս 7, 2021 17:23 | RAZM.INFO -

Հունիսի 7-ին Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Սյուբհան Բաքիրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Պակիստան։ Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկու երկրների ռազմածովայի ուժերի միջև համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր։

Continue reading

Պակիստանյան պատվիրակությունն այցելել է Ադրբեջանի ռազմակրթական հաստատություններ

Մարտ 31, 2021 19:03 | RAZM.INFO -

Մարտի 31-ին աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ, ավիացիայի մարշալ Աամիր Մասուդի գլխավորած պատվիրակությունը եղել է Ադրբեջանի ԶՈւ ռազմական ակադեմիայում և Հեյդար Ալիևի անվան ռազմական ուսումնարանում։

Continue reading

Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետն ընդունել է պակիստանյան պատվիրակությանը

Մարտ 30, 2021 18:54 | RAZM.INFO -

Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի հրավերով Թուրքիայում գտնվող Պակիստանի Զինված ուժերի Միացյալ շտաբի ղեկավար, գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպումներ է ունեցել թուրք բարձրաստիճան զինվորականների հետ։

Continue reading

Պակիստանի ռազմաօդային ուժերի պատվիրակությունն Ադրբեջանում է

Մարտ 30, 2021 12:44 | RAZM.INFO -

Մարտի 29-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը հանդիպել է աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ, ավիացիայի մարշալ Աամիր Մասուդի գլխավորած պատվիրակության հետ:

Continue reading

Պակիստանի ԶՈւ ԳՇ պետն այցելել է թուրքական Bayraktar-ներն արտադրող ընկերություն

Մարտ 30, 2021 12:03 | RAZM.INFO -

Մարտի 29-ին Պակիստանի զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար, գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակությունն այցելել է թուրքական «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերն արտադրող Baykar Savunma ռազմարդյունաբերական ընկերություն։

Continue reading

Պակիստանն ակնկալում է 6 ամսում Թուրքիայից ստանալ T-129 «Աթաք» ուղղաթիռները

Թուրք-իտալական համատեղ նախագծի T129 «Աթաք» ուղղաթիռ Մարտ 12, 2021 19:15 | RAZM.INFO -

Մարտի 12-ին Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Պակիստանը Թուրքիային տվել է լրացուցիչ վեց ամիս ժամանակ T-129 «Աթաք» ուղղաթիռները մատակարարելու համար: Այժմ սպասում են թույլտվության գործընթացին: Այս մասին հայտնում է ռազմական հարցերով մասնագիտացած SavunmaSanayiST կայքը:

Continue reading