Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետն ընդունել է պակիստանյան պատվիրակությանը

Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի հրավերով Թուրքիայում գտնվող Պակիստանի Զինված ուժերի Միացյալ շտաբի ղեկավար, գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպումներ է ունեցել թուրք բարձրաստիճան զինվորականների հետ։

Նադիմ Ռազան նախ հանդիպում է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ, որին ներկա է եղել նաև Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերը։

Այնուհետև Թուրքիայի ԳՇ պետն իր նստավայրում առանձին հանդիպում է ունեցել պակիստանցի պաշտոնակցի հետ։

Ավելի ուշ պակիստանյան պատվիրակությունը գեներալ Նադիմ Ռազայի գլխավորությամբ այցելել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչություն (ՊԱԳՎ), որտեղ նրանց ընդունել է վարչության պետ Իսմաիլ Դեմիրը։

Հիշեցնենք, որ երեկ պակիստանյան պատվիրակությունն այցելել էր թուրքական «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերն արտադրող Baykar Savunma ռազմարդյունաբերական ընկերություն, եղել անօդաչուների գիտահետազոտական և արտադրական կենտրոնում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *