Հանդիպել են Ադրբեջանի ու Պակիստանի ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետերը

Հունիսի 9-ին Բաքվում կայացել է Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Այազ Հասանովի հանդիպումը Պակիստանի ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ գեներալ-մայոր Նուման Զաքարիայի գլխավորած պատվիրակության հետ։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։ Կողմերը քննարկել են Ադբեջանի և Պակիստանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների միջև համագործակցության, օպերատիվ պլանավորման և համատեղ վարժանքների անցկացման վերաբերյալ հարցեր։

Նշենք, որ այս հանդիպմանը զուգահեռ Պակիստանում շարունակվում է Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար Սյուբհան Բաքիրովի գլխավորած պատվիրակության այցը, որը մեկնարկել էր հունիսի 7-ին։ Բաքիրովը հանդիպումներ է ունեցել Պակիստանի ռազմածովային և ցամաքային ուժերի հրամանատարների հետ։

Հավելենք, որ այս տարի մարտի 3-6-ը Ադրբեջանում էր գտնվում Պակիստանի Զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակությունը, իսկ մարտի 29-31-ը՝ Պակիստանի ՌՕՈւ հրամանատարի գլխավորած պատվիրակությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *