Ռուսաստանը 2020–ին արտահանել է մոտ 15 մլրդ դոլարի զինտեխնիկա

2020 թվականի ընթացքում Ռուսաստանի ռազմարդյունաբերության արտահանումը գերազանցել է 15 միլիարդ դոլարը։ Ընդհանուր պատվերները, որոնք դեռ չեն կատարվել կամ ընթացքի մեջ են, կազմել են 50 մլրդ դոլար։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանը ռազմարդյունաբերական պատվերները արտահանել է 51 երկիր։

Ըստ ՄԱԿ–ի սովորական սպառազինության ռեգիստրում հրապարակված տվյալների՝ Ռուսաստանը Ղազախստանին, Նիգերին և Մալիին արտահանել է համապատասխանաբար 4, 2 և 1 միավոր Մի-35Մ ուղղաթիռ, հրթիռ ու հրթիռային համակարգեր, Չինաստանին՝ 296 միավոր, Հնդկաստանին ՝567 միավոր (ամենայն հավանականությամբ «Սմերչ» ՀԿՌՀ–ի հրթիռներ), Մալազիային ու Սերբիային՝ համապատասխանաբար 10 և 8 միավոր։

Նշենք, որ ՄԱԿ–ի սովորական սպառազինության ռեգիստրին պետությունները վերջին տարիներին ներկայացնում են զենք–զինամթերքի արտահանման ոչ ամբողջական պատկերը ներկայացնող տվյալներ։ Ռուսաստանի դեպքում, օրինակ, բացակայում են 2017-2020 թթ․ Սիրիա և Իրաք մատակարարված զինտեխնիկան, Եգիպոսին մատակարարված Սու-35, ՄիԳ-29Մ/Մ2 կործանիչները, Կա-52 ուղղաթիռները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *