Ադրբեջանի ՌԾՈւ պատվիրակությունը մեկնել է Պակիստան

Հունիսի 7-ին Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Սյուբհան Բաքիրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Պակիստան։ Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկու երկրների ռազմածովայի ուժերի միջև համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Նշենք, որ այս տարի մարտի 3-6-ը Ադրբեջանում էր գտնվում Պակիստանի զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակությունը, իսկ մարտի 29-31-ը՝ Պակիստանի ՌՕՈւ հրամանատարի գլխավորած պատվիրակությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *