Պակիստանի ռազմաօդային ուժերի պատվիրակությունն Ադրբեջանում է

Մարտի 29-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը հանդիպել է աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ, ավիացիայի մարշալ Աամիր Մասուդի գլխավորած պատվիրակության հետ:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Պակիստանի ռազմաօդային ուժերի միջև ռազմական, ուսումնառազմական և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նշենք, որ մարտի 3-6-ը պաշտոնական այցով Ադրբեջանում էր գտնվում Պակիստանի զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակությունը: Նրանք հանդիպել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, ինչպես նաև ռազմարդյունաբերության նախարար Մադաթ Ղուլիևի հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *