Իրաքում ականի պայթյունից թուրք զինծառայող է մահացել․ ՊՆ

Հունիսի 6-ին Իրաքի հյուսիսում իրականացվող «Ճանկ-Շանթ» (“Pençe-Yıldırım”) ռազմական գործողության ընթացքում ականի պայթյունից ստացած վիրավորումից մահացել է Թուրքիայի Զինված ուժերի զինծառայող, հետևակի մասնագիտացած սերժանտ Սամեթ Շեքերը։

Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈւ-ն ապրիլի 23-ից Իրաքի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ իրականացնում է  “Pençe-Şimşek” («Ճանկ-Կայծակ») և “Pençe-Yıldırım” («Ճանկ-Շանթ») ռազմական գործողությունները։ Մինչ այժմ Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է այս գործողությունների արդյունքում ունեցած իր 7 կորստի ինքնությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *