Պակիստանի ցամաքային ուժերի հրամանատարը Թուրքիայում է

Հունիս 23-ին պաշտոնական այցով Թուրքիա է ժամանել Պակիստանի ցամաքային ուժերի հրամանատար բանակի գեներալ Ղամար Ջավեդ Բաջվանին։ Նրան ընդունել են Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ցամաքային ուժերի հրամանատար Ումիթ Դյունդարը։

Այս մասին հայտնում է Թուրքիաի ՊՆ-ն։ Հանդիպման մանրամասները առայժմ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունիսի 21-ին, Ղամար Ջավեդ Բաջվանին մեկնել էր Բաքու, որտեղ հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրի միջև ռազմական, ռազմատեխնիկական ոլորտի համագործակցության հարցեր։ Պակիստանյան կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում ականազերծման աշխատանքներին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *