Հունիսի 24-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով պաշտոնից ազատվել են ՀՀ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ Արմեն Վարդանյանը և ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Իշխան Մաթևոսյանը։
Արմեն Վարդանյանը ՀՕՊ զորքերի պետի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականի ապրիլի 7-ից, իսկ Իշխան Մաթևոսյանն ինժեներական զորքերի պետի պաշտոնը՝ 2015 թվականից։