ԱՄՆ-ն Սիրիայում քաղաքացիականներին սովորեցնում է պայթուցիկ վնասազերծել

Al-Monitor մասնագիտացված կայքի տվյալներով՝ դեռևս 2017 թ. ամռանը ԱՄՆ ՊՆ-ն (Պենտագոն) Սիրիայում իրեն հավատարիմ ուժերի վերահսկած Մանբիջ քաղաքում պիլոտային ծրագիր է մեկնարկել՝ հենց տեղի 120 բնակչներին սովորեցնելով տարածքը պայթուցիկ նյութերից մաքրել:

Նշված Մանբիջ քաղաքը Հալեպից հյուսիս է՝ ԱՄՆ աջակցությամբ գործող քուրդ-արաբական ուժերի վերահսկողության տակ: Կայքի տվյալներով՝ այնտեղ նաև փոքրաթիվ ամերիկյան ուժեր կան:

ԱՄՆ պատրաստած մասնագետները տարածք են ականազերծում Սիրիայում. 20 հունիսի 2017 թ. Աղբյուրը՝ Reuters

ԱՄՆ պատրաստած մասնագետները տարածք են ականազերծում Սիրիայում. 20 հունիսի 2017 թ. Աղբյուրը՝ Reuters

Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ ականազերծմանը ներգրավվել են ոչ թե ԱՄՆ կողմից մարզված զինվորականներ, այլ՝ քաղաքացիականներ, տեղի ոչ կոմբատանտ բնակիչներ: Դա օգնել է, որ պեսզի քուրդ-արաբական զինված ուժերը կենտրոնանան «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողություններում:

Պենտագոնի զենքերի ոչնչացման և վնասազերծման վարչության պետն «Ալ-Մոնիտորին» հայտնել է, որ իրենք ականազերծման նպատակով մարզել են Մանբիջի, Ռաքքայի և այլ բնակավայրերի քաղաքացիական բնակիչների:

Մանբիջի, Ռաքքայի և Տաբկայի բնակիչները պայթուցիկների վանասարեծման համար անցել են 6-շաբաթյա հատուկ կուրսեր: Ականազերծումն իրականացվում է այն տարածքներում, որոնք Սիրիայի կառավարական ուժերի, Ռուսաստանի, կամ Իրանի և Իրանին ենթակա ուժերի վերահսկողության տակ չեն:

Նշենք, որ մյուս կողմից Սիրիայում ականազերծման աշխատանքներ է իրականացնում նաև Ռուսաստանը: Սակայն այս դեպքում ականազերծումն իրականացնում են ՌԴ ԶՈւ մասնագետներ և նրանց կողմից վերապատրաստված Սիրիայի ԶՈւ մասնագետներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *