Թուրքիայի զինված ուժերը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ ռազմական գործողություններ են իրականացնում Հայաստանի սահմանից ոչ շատ հեռու՝ Արարատ լեռան շրջակայքում: Ներգրավվել են նաև ռազմական ուղղաթիռներ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հայտնում է թուքրական «Միլլիյեթ» պարբերականի կայքը:
Ռազմագործողության ներգրավված ռազմական ուղղաթիռները գործողության վայրում դեսանտ իջեցնելուց բացի նաև կրակային աջակցություն են ցուցաբերում:
Գործողությունն իրականացնում են նահանգային ժանդարմերիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների ջոկատները:
Հիշեցնենք, որ թուրքական զինուժը նոյեմբերի վերջին քրդերի դեմ կրկին ռազմագործողություն էր իրականացնում Արարատ, ինչպես նաև Թոնդրակ լեռների հատվածում: Այդ ժամանակ գործողություններին նաև ինքնագնաց հրետանային համակարգեր էին ներգրավել: