Daily Archives: Դեկտեմբեր 1, 2017

Ադրբեջանի ԶՈւ բոլոր տանկային ստորաբաժանումներում կրակային վարժանքներ են

Ադրբեջանի ԶՈւ տանկային ստորաբաժանումները վարժանքներ են անում Դեկտեմբեր 1, 2017 18:26 | RAZM.INFO - Դեկտեմբերի 1-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերի տանկային բոլոր ստորաբաժանումները մարտական կրակով վարժանքներ են անցկացնում: Վարժանքներն արվում են Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով՝ համաձայն նախօրոք մշակված պլանի: Continue reading

Ադրբեջանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է բյուջեի նախագիծը. Ռազմական բյուջեն չի փոխվել

Ադրբեջանի ռազմական բյուջեն 2015-2018 թթ.՝ մանաթով և դոլարային միջին փոխարժեքով. 2018 թ. բյուջեն հաշվարկվել է նախագծի հրապարակման օրվա՝ 2017 թ. հոկտեմբերի 20-ի փոխարժեքով Դեկտեմբեր 1, 2017 18:05 | RAZM.INFO - Դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընունել է 2018 թ. պետբյուջեի նախագիծը: Ռազմական ոլորտին վերաբերող ծախսերում նախագծի համեմատ փոփոխություն չկա: Ռազմական ծախսերը ընթացիկ տարվա համեմատ նախատեսվում է ավելացնել 3,66 տոկոսով: Continue reading

Թբիլիսիում հակաահաբեկչական գործողության ժամանակ ոչնչացվել է Ահմեդ Չատաևը

Ահմեդ Չատաևը Վրաստանում բանտից դուրս գալուց հետո Դեկտեմբեր 1, 2017 17:29 | RAZM.INFO - Դեկտեմբերի 1-ին Վրաստանի պետանվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հաստատել է վրաստանյան ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները այն մասին, որ նոյեմբերի 22-ին Թբիլիսիում ահաբեկիչների վնասազերծման գործողության ընթացքում ոչնչացվել է ահաբեկիչ Ահմեդ Չատաևը։ Չատաևը իրեն պայթեցրել է գրոհի ժամանակ։ Continue reading

Թուրքիայի Թունջելի նահանգը կրկին «անվտանգության հատուկ գոտի» է հայտարարվել

Թուրքիայի Թունջելի նահանգում երկարացվել է «անվտանգության հատուկ գոտու» ռեժիմը. նոյեմբեր 2017 թ. Դեկտեմբեր 1, 2017 16:59 | RAZM.INFO - Դեկտեմբերի 2-ից սկսած Թուրքիայի կենտրոնական Թունջելի նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողություններ իրականացնելու նպատակով կրկին «անվտանգության հատուկ գոտու» ռեժիմ է մտցվել:  Continue reading

Մինչև 2017թ. հոկտեմբեր ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիահարվածներից 800 քաղաքացիական է մահացել

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածները ԻՄ դիրքերին Քոբանիում։ Նկարը՝ ASSOCIATED PRESS-ի Դեկտեմբեր 1, 2017 16:24 | RAZM.INFO - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի նոյեմբերի 30-ին հրապարակած զեկույցի համաձայն՝ 2014 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականի հոկտեմբեր ամիսը կոալիցիայի ավիահարվածներից Սիրիայում և Իրաքում մահացել է 801 քաղաքացիական անձ:  Continue reading

Ադրբեջանում կուրսանտները կրակային վարժանքներ են արել

Ադրբեջանի ԶՈւ կուրսանտների վարժանքներից Դեկտեմբեր 1, 2017 14:13 | RAZM.INFO - Նոյեմբերի 30-ին Ադրբեջանում անցկացվել են ՊՆ բարձրագույն ռազմական դպրոցի կուրսանտների կրակային վարժանքներ: Զորավարժության հիմնական փուլն անցկացվել է «Ղարահեյբեթ» զորավարժարանում: Continue reading

Աֆրինը Թուրքիայի թիրախում. Անկարան հաշվում է քրդերի «ատամները»

Սիրիայի քրդերի հիմնական բազաները՝ ըստ թուրքական «Անադլու» պետական գործակալության. 01.12.2017 Դեկտեմբեր 1, 2017 14:03 | RAZM.INFO - Վերջին օրերին Թուրքիայի ղեկավարությունը ավելի հաճախ է խոսում Սիրիայի քրդերի դեմ հնարավոր գործողություններ սկսելու մասին: Անկարայի քայլերը զուգորդվում են ինչպես հետախուզական բնույթի փոքր ռազմական գործողություններով, այնպես էլ՝ տեղեկատվական «պայքարով»: Դեկտեմբերի 1-ին թուրքական «Անադոլուն» հրապարակել է Սիրիայում քրդերի հիմնական բազաների և սպառազինության մասին տեղեկություներ:  Continue reading

ԱՄՆ-ն Ծովային հետևակի զինծառայողները դուրս են բերվելու Սիրիայից

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի Դեկտեմբեր 1, 2017 13:24 | RAZM.INFO - Սիրիայի Ռաքքա քաղաքի ազատագրման համար «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողություններին աջակցելու նպատակով ուղարկված ԱՄՆ Ծովային հետևակի շուրջ 400 զինծառայող դուրս են բերվելու Սիրիայից:  Continue reading

Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարն այցելել է Ադրբեջանի ԶՈւ ավիաբազա

Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատարները՝ Ադրբեջանի ԶՈւ ավիաբազայում. 01.12.2017 Դեկտեմբեր 1, 2017 11:35 | RAZM.INFO - Դեկտեմբերի 1-ին Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Հասան Քյուչուքաքյուզին ընդունել է Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը: Կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող խնդիրներ: Continue reading

Հաջորդ տարի Իրանի ՌԾՈւ-ն կհամալրվի նոր ականակիր նավով

Իրանական «Սահանդ» ականակիրը Դեկտեմբեր 1, 2017 10:34 | RAZM.INFO - Իրանի բանակի ռազմածովային ուժերը «Սահանդ» ականակիր նավով կհամալրվեն հաջորդ տարի (իրանական օրացույցով՝ 2018թ. մարտի 21- 2019թ. մարտի 20)։ Այս մասին հայտարարարել է Իրանի բանակի հրամանատարի տեղակալ Հաբիբոլահ Սայարին։  Continue reading