Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարն այցելել է Ադրբեջանի ԶՈւ ավիաբազա

Դեկտեմբերի 1-ին Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Հասան Քյուչուքաքյուզին ընդունել է Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը: Կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող խնդիրներ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատարները՝ Ադրբեջանի ԶՈւ ավիաբազայում. 01.12.2017

Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատարները՝ Ադրբեջանի ԶՈւ ավիաբազայում. 01.12.2017

Հանդիպման ավարտին Թուրքայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարներն այցելել են Ադրբեջանի ԶՈւ ավիաբազա:

Հիշեցնենք, որ թուրք գեներալը Ադրբեջան այցելել էր նոյեմբերի 29-ին: Նոյեմբերի 30-ին, Թուրքիայի ՌՕՈւ հրամանատարին ընդունել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը: Կողմերը քննարկել էին համատեղ ցամաքային և ռազմաօդային զորավարժությունների թիվն ավելացնելու հետ կապված հարցեր:

Գեներալ Քյուչուքաքյուզի այցն ավարտվում է այսօր՝ դեկտեմբերի 1-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *