Իրանի բանակի ռազմածովային ուժերը «Սահանդ» ականակիր նավով կհամալրվեն հաջորդ տարի (իրանական օրացույցով՝ 2018թ. մարտի 21- 2019թ. մարտի 20)։ Այս մասին հայտարարարել է Իրանի բանակի հրամանատարի տեղակալ Հաբիբոլահ Սայարին։ Նոյեմբերի 28-ին փոխանցում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։
2016-ի դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ «Սահանդի» կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին։
Սայարին հավելել է, որ «Սահանդից» հետո կներկայացվի «Շիրազ» ականակիրը, որի կառուցումն ընթացքի մեջ է։
Սայարին նաև նշել է, որ դեկտեմբերի 4-ին կներկայացվի «Սեփար» հրթիռային նավը, որը համալրելու է Իրանի Կասպյան նավատորմը։
«Սահանդի» երկարություն 94մ է, լայնությունը 11 մ, բարձրությունը 16 մ, զանգվածը` 1400 տոննա, արագությունը 64կմ/ժ: Զինված է տորպեդներով, հականավային հրթիռներով:
«Սահանդը» «Մոուջ» դասի ռազմանավերի 5-րդ նախագիծն է, հայտնի է նաև «Մոուջ-5» անվանումով: Այս դասի առաջին նախագիծը «Ջամարանն» է, որը ջուրն է իջեցվել Պարսից ծոցում 2010-ի փետրվարին:
Իսկ երկրորդը` «Դեմավենդը», («Ջամարան-2») իր հերթին սկսել է շահագործվել 2015թ. մարտին։ Այն ջուրն է իջեցվել Կասպից ծովում՝ Բանդեր-Էզելի նավահանգստում։