Դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընունել է 2018 թ. պետբյուջեի նախագիծը: Ռազմական ոլորտին վերաբերող ծախսերում նախագծի համեմատ փոփոխություն չկա: Ռազմական ծախսերը ընթացիկ տարվա համեմատ նախատեսվում է ավելացնել 3,66 տոկոսով: Բյուջեի նախագիծը հրապարակվել է Ադրբեջանի խորհրդարանի կայքում:
Նախագծով ռազմական ոլորտին* նախատեսվում է հատկացնել շուրջ 2 մլրդ 740 մլն մանաթ (դեկտեմբերի 1-ի փոխարժեքով՝ շուրջ 1 մլրդ 612 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար).
Ադրբեջանի 2018 թ. ռազմական բյուջեն մանաթով. նախագիծ
8.2. | Պաշտպանություն | 2 738 721 836 |
8.2.1. | Պաշտպանության ուժեր | 1 366 267 865 |
8.2.2. | Ազգային անվտանգություն | 111 658 826 |
8.2.3. | Կիրառական հետազոտություններ | 2 663 347 |
8.2.4. | Այլ* | 1 258 131 798 |
* Այս բաժնով 2017 թ. առաջին անգամ նման խոշոր գումար հատկացվեց, որի զգալի մասը, ինչպես այդ ժամանակ ենթադրել էինք, ուղղվում է զենքի գնումներին, ռազմարդյունաբերական ծախսերին:
Ինչպես արդեն նշել էինք նախագծի ներկայացման ժամանակ՝ 2018 թ. ընթացիկ տարվա համեմատ Ադրբեջանի ռազմական բյուջեն աճում է թե՛ մանաթով, թե՛ դոլարային փոխարժեքով: Սակայն եթե մանաթով զգալիորեն ավել է նաև 2015 թ. բյուջետային հատկացումներից, ապա դոլարով դեռևս այդ թվականի ցուցանիշին զիջում է: Սա կապված է նույն տարվա վերջում մանաթի կտրուկ արժեզրկման հետ:
Ադրբեջանում բյուջեն դեռևս պետք է ընդունվի խորհրդարանում երկրորդ՝ վերջանական ընթերցմամբ և ուղարկվի նախագահի վավերացմանը: Միայն նախագահի վավերացումից հետո հրապարակվելու դեպքում այն կհամարվի ուժի մեջ մտած: Ըստ այդմ դեռևս որոշակի հավանականություն պահպանվում է, որ բյուջեն կարող է և փոփոխության ենթարկվել: