Թուրքիայի Թունջելի նահանգը կրկին «անվտանգության հատուկ գոտի» է հայտարարվել

Դեկտեմբերի 2-ից սկսած Թուրքիայի կենտրոնական Թունջելի նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողություններ իրականացնելու նպատակով կրկին «անվտանգության հատուկ գոտու» ռեժիմ է մտցվել: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի Թունջելի նահանգում երկարացվել է «անվտանգության հատուկ գոտու» ռեժիմը. նոյեմբեր 2017 թ.

Թուրքիայի Թունջելի նահանգում երկարացվել է «անվտանգության հատուկ գոտու» ռեժիմը. նոյեմբեր 2017 թ.

Այդ ռեժիմը մասնավորապես տարածվելու է նահանգի վարչական կենտրոն Թունջելի քաղաքի, Օվաջըք, Փյուլյումյուր, Հոզաթ և Նազըմիյե նահանգների շուրջ 30 շրջաններում: Այն գործելու մինչև դեկտեմբերի 16-ը:

Նշենք, որ այդ նահանգը «անվտանգության հատուկ գոտի է» հայտարարվել դեռևս նոյեմբերի 2-ին: Այնուհետև նոյեմբերի 17-ից այն երկարաձգվել էր մինչև դեկտեմբերի 1-ը: Այսինքն Թունջելիում արդեն 2 ամիս է ինչ գործում է այդ ռեժիմը:

Թուրքիայի որևէ մի նահանգում կամ գավառում «անվտանգության հատուկ գոտի» հայտարվելու դեպքում առանց թույլտվության արգելվում է ելքերն ու մուտքերը տվյալ նահանգ, գավառ: Այդ որոշման անհրաժեշտությունը հայտնում է կամ ներքին գործերի նախարարությունը, կամ ԶՈւ գլխավոր շտաբը, սակայն վերջնական որոշումը ընդունում է կամ նախարարների խորհուրդը, կամ շտապ լինելու դեպքում տվյալ նահանգի նահանգապետարանը:

Թուրք ուժայինների և PKK-ի զինյալների բախումները հարաբերական դադարից հետո վերսկսել են 2015-ի ամռանից: Դրանց ներգրավված են զինված ուժերը, ժանդարմերիան, ոստիկանության հատուկ ուժերը: Բախումները առավել ակտիվ են քրդերով բնակեցված արևելյան և հարարևելյան նահանգներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *