Ադրբեջանում կուրսանտները կրակային վարժանքներ են արել

Նոյեմբերի 30-ին Ադրբեջանում անցկացվել են ՊՆ բարձրագույն ռազմական դպրոցի կուրսանտների կրակային վարժանքներ: Զորավարժության հիմնական փուլն անցկացվել է «Ղարահեյբեթ» զորավարժարանում:  Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի ԶՈւ կուրսանտների վարժանքներից

Ադրբեջանի ԶՈւ կուրսանտների վարժանքներից

Հիշեցնենք, որ բարձրագույն ռազմական դպրոցի կուրսանտների դաշտային վարժանքները մեկնարկել են նոյեմբերի 28-ին: Զորավարժությանը ներգրավվել են միայն ավարտական՝ 4-րդ կուրսի կուրսանտները:

Հավելենք, որ նախորդ երկու շաբաթվա ընթացքում Ադրբեջանի զինուժում անցկացվեցին խոշորամասշտաբ հրամանատարաշտաբային զորախաղեր, որից հետո մեկնարկեցին առանձին ստորաբաժանումների զորավարժությունները:

Հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում նոյեմբերի 18-ին վարժանքներ էին անցկացվել Ադրբեջանի ռազմածովային ուժերի ստորաբաժանումներում, իսկ նոյեմբերի 18-19-ը՝ Նախիջևանի առանձին համազորային բանակում:

Հոդվածի հեղինակ՝
Միլենա Այվազյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *