Daily Archives: Դեկտեմբեր 28, 2017

Ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանին տարկետում կտրվի

Լուսանկարը՝ Արթուր Պետրոսյանի Դեկտեմբեր 28, 2017 19:25 | RAZM.INFO - ՀՀ կառավարությունում այսօրվա՝ դեկտեմբերի 28-ի նիստում, չզեկուցվող կարգով ընդգրկված է եղել ֆուտբոլիստ Վահան Վարդանի Բիչախչյանին պարտադիր զինծառայությունից տարկետում տալու հարցը: Continue reading

2018-ին ընդառաջ ՊԲ-ում ծառայողական խորհրդակցություն է անցկացվել

Դեկտեմբեր 28, 2017 18:37 | RAZM.INFO - Դեկտեմբերի 28-ին Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հրավիրել է ծառայողական խորհրդակցությունը, որին ներկա էր նաև բանակի վարչությունը: Continue reading

Թուրքիայում PKK-ի հետ բախումներում վիավորվել է 6 զինծառայող

Թուրք-քրդական բախումներ Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում. արխիվ Դեկտեմբեր 28, 2017 17:46 | RAZM.INFO - Դեկտեմբերի 28-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները հարձակվել են ԶՈւ 2 զորամասի վրա, արդյունքում վիրավորվել է 6 զինծառայող:  Continue reading

Ուկրաինական «Անտոնով» ընկերությունը և թուրքական «Ասելսանը» պայմանավորվել են համագործակցության շուրջ

Ուկրաինական «Անտոնով» ընկերությունը և թուրքական «Ասելսանը» պայմանավորվել են համագործակցության շուրջ Դեկտեմբեր 28, 2017 17:16 | RAZM.INFO - Ուկրաինական «Անտոնով» պետական ավիաշինական ձեռնարկության ներկայացուցիչները բանակցություններ են վարել թուրքական «Ասելսան» ընկերության հետ։ Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել «Անտոնովի» ինքնաթիռների վրա «Ասելսանի» արտադրության ավիոնիկա (բորտային էլեկտրոնիկա), այդ թվում՝ ավտոպիլոտի համակարգեր ինտեգրացնելու շուրջ։ Continue reading

Գյումրիում ՌԴ ԶՈւ զինծառայող սպանած անձը ներկայանում է որպես «Իսլամական պետության» համակիր

Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազա Դեկտեմբեր 28, 2017 14:07 | RAZM.INFO - Դեկտեմբերի 25-ին Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել «Իսլամական պետության» համակիր ներկայանալով 2017 թ. ապրիլի 22-ին Գյումրիում ՌԴ ԶՈւ 102-րդ բազայի զինծառայողի սպանելու համար:  Continue reading

Վլադիմիր Պուտին. Պետերբուրգում դեկտեմբերի 27-ի պայթյունն ահաբեկչություն էր

Պետերբուրգի «Պերեկրյոստոկ» սուպերմարկետը՝ պայթյունից հետո. 27.12.2017. Աղբյուրը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» Դեկտեմբեր 28, 2017 13:23 | RAZM.INFO - Դեկտեմբերի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Սիրիայում ՌԴ ԶՈւ զորախմբի զինծառայողներին: ՌԴ նախագահն իր խոսքում հայտնել է, որ երեկ՝ դեկտեմբերի 27-ին, Սանկտ Պետերբուրգում ահաբեկչություն է եղել, իսկ օրերս ՌԴ Անվտանգության դաշնային բյուրոն ևս մեկ ահաբեկչություն կանխել է: Continue reading

Կանխվել է «Իսլամական պետության» հետ կապ ունենալու մեջ կասկածվող անձի մուտքը Հայաստան. «Առավոտ»

ԻՊ զինյալները Սիրիայում Դեկտեմբեր 28, 2017 13:11 | RAZM.INFO - Շուրջ 10 օր առաջ ՀՀ ուժայինները կանխել են օտարերկրյա քաղաքացու մուտքը Հայաստան, ով կասկածվում է «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կառույցի հետ կապ ունենալու մեջ: Հայտնում է «Առավոտ» օրաթերթի կայքը՝ նշելով, որ տեղեկությունը հաստատել է նաև ՀՀ ԱԱԾ-ն: Continue reading

ԱՄՆ-ն կմարզի քրդական Փեշմարգան այնքան, որքան Իրաքի կառավարությունը դա ուզի

Իրաքյան քրդերի Փեշմարգա զորաջոկատների և Իրաքում ԱՄՆ բանակի զինծառայողներ Դեկտեմբեր 28, 2017 12:27 | RAZM.INFO - Դեկտեմբերի 27-ին Սիրիայում և Իրաքում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հրամանատարի տեղակալը հայտարարել է, որ իրենք կշարունակեն մարզել իրաքյան քրդերի Փեշմարգա զորաջոկատներն այնքան ժամանակ, քանի դեռ դա ցանկանում է Իրաքի կառավարությունը: Continue reading

ԱՄՆ գլխավորած կոալիցիան խոստանում է Սիրիայի կառավարության տարածքում ԻՊ դեմ գործողություն չանել

ԱՄՆ Միջերկրականից հարվածել է Սիրիայի կառավարական ուժերին Դեկտեմբեր 28, 2017 12:06 | RAZM.INFO - Դեկտեմբերի 27-ին Սիրիայում և Իրաքում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հրամանատարի տեղակալ, բրիտանացի գեներալ Ֆելիքս Գիդնին հայտարարել է, որ իրենք «Իսլմական պետության» դեմ գործողություններ չեն անի Սիրիայի «վարչակարգի» վերահսկած տարածքներում՝ դրանք թողնելով սիրիական իշխանություններին: Continue reading

Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

F-16 կործանիչներ. Թուրքիայի ՌՕՈւ Դեկտեմբեր 28, 2017 10:23 | RAZM.INFO - Դեկտեմբերի 26-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսային Մեթինա և Գարա շրջաններում:  Continue reading