Daily Archives: Դեկտեմբեր 26, 2017

Թբիլիսիում սպանված ահաբեկիչները ծրագրում էին հարձակվել Վրաստանի և Թուրքիայի դիվանագիտական առաքելությունների վրա

Ահմեդ Չատաևը Վրաստանում բանտից դուրս գալուց հետո Դեկտեմբեր 26, 2017 19:22 | RAZM.INFO - Դեկտեմբերի 26-ին Վրաստանի պետանվտանգության ծառայությունը տեղեկություն է հրապարակել նոյեմբերի 22-ին Թբիլիսիում վնասազերծված Ահմեդ Չատաևի և նրա խմբի ահաբեկիչների գործունեության հետաքննության մասին։ Ըստ այդ տվյալների՝ ահաբեկիչները պլանավորել էին ահաբեկչական գործողություններ իրականացնել Վրաստանում և Թուրքիայում: Continue reading

ՌԴ ԶՈւ 102-րդ ռամաբազան ու ՀՀ ԱԻՆ-ը համագործակցության պլան են ստորագրել

Դեկտեմբեր 26, 2017 19:20 | RAZM.INFO - Դեկտեմբերի 26-ին ստորագրել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության և Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի միջև համագործակցության պլանը: Continue reading

Կարսում վթարի հետևանքով 7 զինծառայող է վիրավորվել

Թուրքիայում վթարի հետևանքով վիրավորվել է ժանդարմերիայի 7 զինծառայող Դեկտեմբեր 26, 2017 18:36 | RAZM.INFO - Թուրքիայի արևելյան Կարս նահանգում՝ Կարս-Արդահան ավտոճանապարհին, զինվորականների տեղափոխող մեքենան բախվել է բեռնատարի, ինչի հետռևանքով վիրավորվել է ժանդարմերիայի հրամանատարության 7 զինծառայող:  Continue reading

ՀՀ-ում կստեղծվի կիբերանվտագության կենտրոն

Դեկտեմբեր 26, 2017 16:35 | RAZM.INFO - Կիբերսպառնալիքները կանխարգելելու, կանխելու և դրանց դեմ հակազդման մեխանիզմներ մշակելու, կիբեռանվտանգության արդյունավետ համակարգ ձևավորելու համար կստեղծվի կիբեռանվտանգության կենտրոն։ Continue reading

Հատուկ գործողություն Վրաստանի հյուսիսում. ձերբակալվածներին մեղադրում են ահաբեկիչների հետ կապի համար

Վրացի հատուկջոկատային Պանկիսիի Կիրճի տարածքում Դեկտեմբեր 26, 2017 16:07 | RAZM.INFO - Վրաստանի հյուսիսում տեղակայված Պանկիսիի կիրճում այդ երկրի ներքին գործերի նախարարությունն իրականացնում է ահաբեկչական կառույցների հետ համագործակցության մեջ մեղադրվող անձանց ձերբակալման հատուկ գործողություն: Տարբեր գյուղեր մտած հատուկջոկատայինները արդեն իսկ առնվազն 4 անձի ձերբակալել են: Continue reading

Հայաստանն ու Վրաստանը շարունակում են համագործակցել ռազմակրթական և բժշկության ոլորտում

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Վրաստանի ՊՆ Լևան Իզորիան Դեկտեմբեր 26, 2017 14:38 | RAZM.INFO - Դեկտեմբերի 26-ին Թբիլիսիում կայացել է ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի ու Լևան Իզորիայի հանդիպումը: Կողմերը քննարկել են առկա ռազմական համագործակցությունը և հեռանկարները: Հատուկ ուշադրություն են դարձրել ռազմակրթական և ռազմաբժշկական ոլորտներում փոխգործակցությանը. Continue reading

Ադրբեջանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Ադրբեջանի խաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիև Դեկտեմբեր 26, 2017 14:18 | RAZM.INFO - Ադրբեջանի ներկա և նախկին նախագահներ Իլհամ և Հեյդար Ալիևների հասցեին մեղադրական հարցազրույցից ընդամենը մեկ օր անց՝ դեկտեմբերի 25-ին,  ձերբակալել են այդ երկրի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևին (Rəhim Qazıyev): Նրան պահում են Բաքվի Նարիմանով շրջանի ոստիկանական տեղամասում:  Continue reading

PKK-ի հետ բախումներում սպանվել է 2 թուրք զինծառայող

Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ Դեկտեմբեր 26, 2017 11:15 | RAZM.INFO - Դեկտեմբերի 25-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է 2 թուրք զինծառայող, ևս 1-ը վիրավորվել է:  Continue reading

Վերջին 1 շաբաթում Թուրքիայում ԻՊ-ին անդամակցելու մեղադրանքով 116 մարդ է ձերբակալվել

Անկարայում «Իսլամական պետությանը» անդամակցելու համար մեղադրվողներին ձերբակալման գործողությանը մասնակցել է շուրջ 500 ոստիկան (արխիվ) Դեկտեմբեր 26, 2017 11:02 | RAZM.INFO - Թուրքիայում վերջին մեկ շաբաթվա ընթացքում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) ստորաբաժանումները մի շարք նահանգներում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «հետ կապ ունենալու և աջակցելու մեղադրանքով» ձերբակալել են 116 մարդ:  Continue reading

Թուրքիայում դեռ չի հաջողվում ռազմական օդաչուների պակասը լրացնել

Թուրքիայի ԶՈւ ռազմական օդաչու, (ձախից), հեղաշրջման փորձից հետո ձերբակալված օդաչուներ (աջից) Դեկտեմբեր 26, 2017 10:03 | RAZM.INFO - Թուրքիայի զինված ուժերը մինչև 2020 թ. վերջ երկարաձգել է նախկին օդաչուներին զինուժ ընդունելու դիմումների ժամկետը: Թուրքիայի ՌՕՈւ ընդւոնվում են նախկինում զինուժի հետ կապը խզած օդաչուները, ինչպես նաև քաղավիացիայի օդաչուները, ովքեր կցանկանան զինուժ մտնել: Continue reading