Daily Archives: Դեկտեմբեր 27, 2017

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամով հատուցում կստանա 4 զինհաշմանդամ

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում: Դեկտեմբեր 27, 2017 17:47 | RAZM.INFO - Դեկտեմբերի 27-ին որոշվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամով նախատեսված գումարներ փոխանցել 2-րդ խմբի հաշմանդամ չորս զինծառայողի: Continue reading

Հոմսում խոցվել է Սիրիայի ՌՕՈւ Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռ

Սիրիայի օդուժի Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռ (արխիվ) Դեկտեմբեր 27, 2017 14:23 | RAZM.INFO - Ըստ սիրիական ընդդիմադիր աղբյուրների՝ դեկտեմբերի 26-ին Սիրիայի Համա նահանգի հյուսիսում գրոհայինները դյուրակիր ԶՀՀ-ով խոցել են կառավարական ուժերի Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռ: Continue reading

Վրաստանն արտահանձնել է «Իգլա» ԶՀՀ-ի մաքսանենգության համար հետախուզվող անձին

Դեկտեմբեր 27, 2017 13:26 | RAZM.INFO - Հայաստանի և Վրաստանի դատախազությունների համագործակցությամբ դեկտեմբերի 25-ին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով Վրաստանից Հայաստան է տեղափոխվել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռի մաքսանենգության և դրա ապօրինի շրջանառության համար հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Աղվանյանը. Continue reading

Թուրքիան նոր ստորաբաժանումներ է ուղարկել Կատարի ռազմաբազա

Թուրքիայի ԶՈւ Տ-155 ԻՀՀ Կատարում Դեկտեմբեր 27, 2017 13:11 | RAZM.INFO - Դեկտեմբերի 26-ին Թուրքիայի ԶՈւ զինծառայողների հերթական ստորաբաժանումը հասել է Կատարում Թուրքիայի զինուժի ռազմաբազա: Անձնակազմի հետ Կատար տեղափոխվել է նաև ինքնագնաց հրետանային համակարգ(եր): Continue reading

Թուրքիան Ռուսաստանից 2,5 մլրդ դոլարով 4 դիվիզիոն Ս-400 է գնել. Չեմեզով

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ Դեկտեմբեր 27, 2017 12:29 | RAZM.INFO - Դեկտեմբերի 27-ին ՌԴ «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանից գնել է 4 դիվիզիոն Ս-400 ՀՕՊ համակարգ՝ 2,5 միլիարդ դոլարով: Առաջին մատակարարումները նախատեսվում է սկսել 2020 թ. սկզբից: Continue reading

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը երկու օրում այցելել է սահմանային 3 կորպուսների զորամասեր

Ադրբեջանի ԶՈւ. ԲՏՌ-82Ա Դեկտեմբեր 27, 2017 12:11 | RAZM.INFO - Դեկտեմբերի 26-27-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ԶՈՒ ԳՇ պետի ուղեկցությամբ այցելել է այդ երկրի ԶՈւ՝ Հայաստանի հետ սահմանին (այդ թվում նաև Արցախի) տեղակայված բոլոր երեք բանակային կորպուսներ: Դեկտեմբերի 27-ին Հասանովը եղել է 3-րդ ԲԿ-ում: Continue reading

Զորակոչին ընդառաջ Մովսես Հակոբյանը եղել է հանրապետական հավաքակայանում

Դեկտեմբեր 27, 2017 11:39 | RAZM.INFO - Դեկտեմբերի 26-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել է Հանրապետական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես` տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները, գործընթացում ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը: Continue reading

Ռուսաստանը ծրագրում է ստեղծել ռեակտիվ ԱԹՍ

Դեկտեմբեր 27, 2017 10:31 | RAZM.INFO - Ռուսաստանում ծրագրվում է նախագծել նոր շուրջ 4-5 տոննա զանգվածով և 750-950 կմ/ժ արագությամբ նոր անօդաչու թռչող սարք: Անօդաչուն լինելու է ռեակտիվ: Նախագծով զբաղվում է Սիմոնովի անվան միացյալ կոնստրուկտիվ բյուրոն: Continue reading

Սուդանից մի պատգամավոր Էրդողանին կոչ է արել բազա հիմնել իրենց մոտ

Թուրքիայի նախագահը և Սուդանի արտգործնախարարը Դեկտեմբեր 27, 2017 10:07 | RAZM.INFO - Թուրքական լրատվակայքերից մեկի տվյալներով՝ Էրդողանի Սուդան այցի ընթացքում այդ երկրի խորհրդարանի պատգամավորներից մեկը Էրդողանին կոչ է արել իրենց մոտ ռազմաբազա բացել: Տվյալ պատգամավորը խորհրդարանում փոքրամասնություն ներկայացնող կուսակցություններից մեկի փոխնախագահն է: Continue reading

Թուրքիայում «գյուլենականության մեղադրանքով» ևս 23 զինծառայող է ձերբակալվել

Թուրքիայում գործող զինվորականների են ձերբակալել՝ «գյուլենականության» մեղադրանքով. (արխիվ) Դեկտեմբեր 27, 2017 10:03 | RAZM.INFO - Դեկտեմբերի 26-ին Թուրքիայի մի շարք նահանգներում Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի անդամ լինելու» մեղադրանքով ձերբակալվել է զինված ուժերի ևս 23 գործող զինվորականի:  Continue reading