Daily Archives: Դեկտեմբեր 11, 2017

Սիրիայի քրդերը և Իրաքի բանակը ստեղծում են համատեղ ռազմական կենտրոն

SDF-ի և Իրաքի բանակի հրամանատարության հանդիպում Դեկտեմբեր 11, 2017 18:46 | RAZM.INFO - Արաբներից և հիմնականում քրդերից կազմված, ԱՄՆ աջակցությամբ գործող «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) Իրաքի բանակի հետ միասին ստեղծում են համատեղ ռազմական համակարգման կենտրոն՝ համատեղ սահմանների անվտանգության ապահովման համար: Continue reading

2018 թվականի Իրանի ռազմական բյուջեն կկազմի ավելի քան 12 մլրդ դոլար

Իրանի ԶՈւ զորահանդես. 22/9/2017 Դեկտեմբեր 11, 2017 18:22 | RAZM.INFO - Դեկտեմբերի 10-ին Իրանի նախագահ Հասան Ռուհանին մեջլիսին է ներկայացրել հաջորդ տարվա (իրանական օրացույցով 2018թ. մարտի 21-ից) պետական բյուջեի նախագիծը, որով ռազմական ոլորտի ծախսերի համար նախատեսվում է հատկացնել շուրջ 12 մլրդ 667 մլն ԱՄՆ դոլարին համարժեք իրանական ռիալ:  Continue reading

Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի ճամբարներին Իրաքի հյուսիսում

Թուրքիայի օդուժը շարունակում է հարվածել PKK-ի ճամբարներին Իրաքի հյուսիսում Դեկտեմբեր 11, 2017 17:37 | RAZM.INFO - Դեկտեմբերի 11-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին Իրաքի հյուսիսային Հաքուրք շրջանում։ Continue reading

ՀՀ ՊՆ ՌՈ պետը հանդիպել է Իտալիայի կարաբինիերների հրամանատարին

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը և Իտալիայի կարաբինիերների հրամանատար, գեներալ-գնդապետ Սաբինո Կավալիերին Դեկտեմբեր 11, 2017 14:56 | RAZM.INFO - Դեկտեմբերի 3-ից 8-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիա: Գնդապետ Բաղդասարյանին ընդունել է Կարաբինիերի շարժական և մասնագիտացված միավորների հրամանատար, գեներալ-գնդապետ Սաբինո Կավալիերին: Continue reading

Թուրքիայում PKK-ի դեմ գործողություններում սպանվել է 1 թուրք զինծառայող

Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ Շրնաք նահանգում. ապրիլ 2017 Դեկտեմբեր 11, 2017 14:32 | RAZM.INFO - Դեկտեմբերի 11-ին Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների դեմ գործողությունների ընթացքում վիրավորված թուրք զինծառայողը ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։  Continue reading

Վլադիմիր Պուտինը հրահանգել է սկսել Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերումը

Սիրիայում ՌԴ ԶՈւ զինծառայող Դեկտեմբեր 11, 2017 14:18 | RAZM.INFO - Դեկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Սիրիայում ՌԴ ԶՈՒ «Հմեյմիմ» ավիաբազա: ՌԴ նախագահը պաշտպանության նախարարությանը հրահանգել է սկսել Սիրիայի տարածքից ռուսաստանյան զինուժի դուրսբերումը: Continue reading

Հայաստանում ՌԴ ռազմաբազայի ԱԹՍ-ների հաշվարկները վարժանքներ են անում «Կամխուդում»

Հայաստանում ՌԴ ռազմաբազայի ԱԹՍ-ի հաշվարկ՝ «Կամխուդ» զորավարժարանում. Նկարը՝ ՌԴ ԶՈՒ ՀՌՇ մամուլի ծառայության. 11.12.2017 Դեկտեմբեր 11, 2017 13:24 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի անօդաչու թռչող սարքերի հաշվարկները մեկամսյա վարժանքներ են սկսել բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում:  Continue reading

Սիրիայի բանակը ռազմական գործողություններ է սկսել Իդլիբի ուղղությամբ․ Reuters

Սիրիայի Իդլիբ քաղաքը. (արխիվ) Դեկտեմբեր 11, 2017 13:06 | RAZM.INFO - Սիրիայի կառավարական բանակը և նրանց աջակցող ուժերը ռազմական գործողություններ են սկսել զինյալ խմբավորումների դեմ երկրի Համա նահանգի հյուսիսային և Իդլիբ նահանգի հարավային հատվածներում։  Continue reading

Վրաստանի զինուժը կարող է համալրվել ֆրանսիական «Միստրալ» ԶՀՀ-ներով

Ֆրանսիական «Միստրալ» դյուրակիր ԶՀՀ Դեկտեմբեր 11, 2017 12:45 | RAZM.INFO - 2018 թ. Վրաստանի զինված ուժերի սպառազինությունը կարող է համալրվել Ֆրանսիայում արտադրվող «Միստրալ» դյուրակիր զենթիահրթիռային համալիրներ: «Միստրալները» պետք է մատակարարվեն 2015 թ. ստորագրված՝ Վրաստանին եվրոպական ՀՕՊ համակարգեր մատակարարելու պայմանագրի շրջանակներում:  Continue reading

ԱՄՆ ԶՈւ պատվիրակությունը Անկարայում կքննարկի Սիրիայի քրդերին աջակցությունը դադարեցնելու հարցը

Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» խմբավորման զինյալները: Դեկտեմբեր 11, 2017 11:36 | RAZM.INFO - Դեկտեմբերի 11-ին Միացյալ Նահանգների ԶՈւ կենտրոնական հրամանատարության (CENTCOM)  ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելը և ԱՄՆ ԶՈւ Եվրոպական հրամանատարության ղեկավար Կյորտիս Սկապարոթթին պաշտոնական այցով կժամանեն Անկարա։  Continue reading