Daily Archives: Դեկտեմբեր 6, 2017

2017-ին ՀՀ ԶՈւ գրեթե բոլոր զորատեսակները լուրջ ձեռքբերումներ են ունեցել. ԶՈւ ԳՇ պետ

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը Դեկտեմբեր 6, 2017 18:51 | RAZM.INFO - Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հայտնել է, որ այս տարի [2017-ին] Հայաստանի զինված ուժերը ավելի շատ ավտոմոբիլային տեխնիկա է ստացել, քան նախորդ մեկ տասնամյակում: Continue reading

Դեր Զորում նկատվում է ռուս-քրդական համագործակցություն. զրույց արաբագետի և քրդագետի հետ

Սիրիայում ՌԴ ԶՈւ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Եվգենի Պոպլավսկին և քրդական YGP-ի խոսնակ Նուրի Մահմուդը. Աղբյուրը՝ YPG. 03.12.2017 Դեկտեմբեր 6, 2017 18:25 | RAZM.INFO - Դեկտեմբերի 3-ին Ռուսաստանն առաջին անգամ քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG) ավիահարվածներով օգնեց «Իսլամական պետությունից» Դեր Զորի արվարձան գրավել: Սրան զուգահեռ Դեր Զորի մոտ հանդիպել են Սիրիայում ՌԴ «Հմեյմիմ» ավիաբազայի հրամանատարը և YPG-ի խոսնակը: Թեմայի շուրջ զրուցել են արաբագետ Սարգիս Գրիգորյանի և քրդագետ Մուշեղ Ղահրիյանի հետ: Continue reading

ՆԱՏՕ-ի շարժական խումբը դասընթաց է անցկացնում Ադրբեջանի ԶՈւ ռազմական ակադեմիայում

ՆԱՏՕ-ի շարժական խումբը դասընթաց է անցկացնում Ադրբեջանի ԶՈւ ռազմական ակադեմիայում Դեկտեմբեր 6, 2017 18:14 | RAZM.INFO - Ադրբեջանի ՊՆ և ՆԱՏՕ ամենամյա «Անհատական գործընկերության համագործակցության ծրագրի» շրջանակներում Դաշինքի համատեղ ուժերի հրամանատարության ուսումնական շարժական խումբը «Համատեղ գործողություն և գնահատում» թեմայով  դասընթաց է անցկացնում Բաքվում։ Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն և Թուրքիայի ԶՈւ ԳՇ ներկայացուցիչը քննարկել են համատեղ վարժանքների թվի ավելացումը

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պլանավորման վարչության պետին. 06.12.2017 Դեկտեմբեր 6, 2017 14:23 | RAZM.INFO - Դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պլանավորման և սկզբունքների վարչության պետ, գեներալ-լեյտենանտ (կորպուսի գեներալ) Յավուզ Թյուրգենջին: Կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր: Continue reading

ԵԱՀԿ մշտադիտարկում Կուրոպատկինոյի ուղղությամբ

ԵԱՀԿ մշտադիտարկում Դեկտեմբեր 6, 2017 13:58 | RAZM.INFO - Դեկտեմբերի 6-ին, Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ, ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։ Continue reading

Ինչպես է Մեծ Բրիտանիան «օժանդակել» Սիրիայի ահաբեկիչներին. BBC

«Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման զինյալներ Դեկտեմբեր 6, 2017 13:48 | RAZM.INFO - Մեծ Բրիտանիան, ի թիվս այլ երկրների, նյութական օգնություն է ցուցաբերել  «Սիրիայի ազատ ոստիկանությանը», որը համարվում է «ընդդիմադիր ուժերի իրավապահ մարմին»: Գումարը վճարվել է կանխիկ և անվերահսկելիության պատճառով ըստ էության օժանդակել Սիրիայում ահաբեկչական ուժերին, այդ թվում՝ «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորմանը: Continue reading

ՀՀ ԱԺ-ն ընդունեց ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության հետ համաձայնագրի վավերացման օրինագիծը

Հայաստանի նախագահին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի անցկացման վայրում դիմավորում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Լեհաստանի նախագահը Դեկտեմբեր 6, 2017 12:16 | RAZM.INFO - Դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում միաձայն՝ 90 կողմ ձայների հարաբերակցությամբ, ընդունվեց «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջեւ՝ համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Continue reading

ՀՀ ԱԺ-ն ընդունեց 100 մլն դոլարի սպառազինության վարկի ձեռքբերման մասին օրինագիծը

200 մլն դոլար վարկային համաձայնագրով Հայաստանի՝ Ռուսաստանից պատվիրած զինատեսակների մի մասը Դեկտեմբեր 6, 2017 11:55 | RAZM.INFO - Դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է Ռուսաստանից զենքի գնումների համար 100 մլն դոլարի վարկի ձեռքբերման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվել է 92 «կողմ», 0 «ձեռնպահ» և «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Continue reading

ՀՀ ԱԺ-ն ընդունեց ծառայությունից խուսափած անձանց տույժի դիմաց քրեական հետապնդումից ազատելու օրինագիծը

Ձմեռային նոր գլխարկը Դեկտեմբեր 6, 2017 11:41 | RAZM.INFO - Դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովը 2-րդ՝ վերջին, ընթերցմամբ ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի լրամշակված տարբերակը։ Օրինագիծն ընդունվեց 92 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Continue reading

Բրազիլիան Ռուսաստանից «Իգլա-Ս» ԶՀՀ-ների ևս մեկ խմբաքանակ կգնի

«Իգլա-Ս» համալիրն Արցախում Դեկտեմբեր 6, 2017 10:19 | RAZM.INFO - Բրազիլիան ծրագրում է Ռուսաստանից գնել «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների լրացուցիչ խմբաքանակ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային ծառայության ռազմատեխնիկական  համագործակցության գծով տնօրենի տեղակալ Անատոլի Պինչուկը. Continue reading